Հարցազրույց, որը ցնցեց աշխարհը

Իսրայելի նախկին 9-րդ նախագահ, 92-ամյա Շիմոն Պերեսը օրերս Կիևում անցկացվող Յալթայի ֆորումի փակմանը արտասանել է, մասնակիցների կարծիքով,  ամենախանդավառող ու ոգեշնչող ճառը: Պերեսը խոսել է երազանքի, խիզախության և հույսի հանդգնության մասին: Ահա ելույթի ողջ տեքստը. գրում է НВ-ն: «Մենք երազում էինք մեր երկրի մասին, բայց երկիրը, որ մենք ստացանք, երազանք չէր: Դա հողի մի պատառիկ էր՝ Մերձավոր Արևելքի մեկ հազարերորդը: Այդ հողը այնքան էլ լավ չվերաբերվեց մեզ: Այնտեղ ճահիճներ էին, մոծակներ, հարավում անապատ էր ու քարեր: Ընտրել պետք էր մոծակների ու քարերի միջև: Այդ հողում երկու լիճ կար՝ մեկը մեռած էր, երկրորդը՝ մահանում էր: Հայտնի մի գետ կար, սակայն նրանում ջուր չկար: Ավելի ճիշտ՝ ջուր ընդհանրապես չկար: Որևէ բնական ռեսուրսներ նույնպես չկային՝ ո՛չ ոսկի, ո՛չ նավթ: Այդ ժամանակ ասում էին, որ Մերձավոր Արևելքում կան երկու տեսակի երկրներ՝ նավթային երկրներ ու սուրբ երկրներ: Մերը լիակատար սուրբ էր, որովհետև այնտեղ ընդհանրապես ոչինչ չկար: Մենք միայնակ էինք: Մենք չունեինք եղբայր՝ կրոնի մեջ, քույր՝ լեզվի մեջ, հարևան՝ պատմության մեջ: Այս ամենը կատարվում էր Հոլոքոստից հետո: Մենք եկանք այստեղ ու ընդհանրապես չգիտեինք, թե ինչ անել: Իրապես չգիտեինք: Եվ մենք մտածեցինք, որ բնության ամենամեծ հարստությունը մարդն է: Մարդի՛կ հարստացրեցին երկիրը, այլ ոչ թե՝ երկիրը ժողովրդին: Մենք բոլորս կրթված դարձանք: Իսրայելի ամեն ագարակատեր սկսեց ուսումնասիրել, թե ինչպես զարգացնի գյուղատնտեսությունը առանց ջրի ու առանց հողի: Մենք սկսեցինք զարգանալ: Դա աշխարհում առաջին գյուղատնտեսությունն էր, որ հիմնված էր բարձր տեխնոլոգիաների աշխատանքի վրա: Ի զարմանս ինձ՝ պարզվեց, որ գյուղատնտեսությունը կարող է գործել՝ հիմնված չլինելով հողի բերրիության, այլ բարձր տեխնոլոգիաների վրա: Մենք այսօր ունենք բավականին ջուր: Ջուրը սովորաբար գտնում են, այն չեն հայթայթում: Իսկ մենք սկսեցինք հայթայթել այն: Եվ դա հաջողվեց մեզ: Մենք սկսեցինք աղազատել ջուրը, հայտանբերել բանջարեղեն, որն այնքան էլ ջուր չի պահանջում: Ահա մի իսկական գաղտնիք ասեմ. ապագայի համար կարևոր չէ, թե ինչ եք դուք գտնում, կարևորը, թե ինչ եք արտադրում: Մենք չունեինք ո՛չ մարդ, ո՛չ զինամթերք, մենք երբեք չէինք պատերազմել, ունեինք ընդամենը 450 հազար մարդ, չունեինք հրամանատարներ, չունեինք ռազմական փորձ: ՄԱԿ-ը որոշեց ստեղծել Իսրայել պետությունը, բայց փաստացիորեն պատերազմ էր ընթանում: Ի՞նչ կարող էինք անել՝ երկու բան: Առաջինը՝ մարդիկ պետք է դառնային խիզախ ու քաջարի: Նրանք պետք է հասկանային, որ մենք չունենք ընտրություն, մենք պետք է միայն հաղթենք: Եթե գոնե մեկ անգամ պարտվենք՝ վերջ: Երկրորդ. քանզի մենք չունեինք զենք, պետք է սկսեինք այն արտադրել: Ինձ հարցնում են երբեմն, թե եթե հետ նայենք, որո՞նք են մեր ամենամեծ սխալները: Ես կպատասխանեմ. մենք կարծում էինք, որ մեծ երազանքներ ունենք: Իսկ հիմա մենք հասկանում ենք, որ դրանք այնքան էլ մեծ չէին: Երազեք մեծի մասին: Որքան մեծ լինի ձեր երազանքը, այնքան մեծ բաների դուք կհասնեք: Ինչո՞ւ եմ սա ձեզ պատմում: Մինչ օրս ես երիտասարդ տղաներին ու աղջիկներին ասում եմ. ընկերներ, դուք շատ ավելին ունեք, քան կարծում եք: Մի՛ եղեք ծույլ: Դուք ավելին ունեք, քան երկիրը կարող է առաջարկել ձեզ: Դուք կարող եք արտադրել բաներ, որոնք տրված չեն ձեզ: Սա դաս է բոլորի համար: Բոլոր մարդիկ մեծ ներուժ ունեն: Բայց բոլորը մի փոքր ծույլ են: Եթե ցանկանում եք հասնել ինչ-որ բանի, պետք է աշխատեք: Ոչինչ երկնքից չի ընկնում: Մենք Իսրայելում շատ ենք աշխատում: Ի՞նչ վատ բան կա դրանում: Ես արդեն 90 տարեկան եմ և երբեք արձակուրդ չեմ վերցրել: Ինձ ասում են. «Դո՞ւ ինչ է՝ շեղվե՞լ ես: Ինչպե՞ս ես հանգստանում»: Ես նախընտրում եմ աշխատել: Աշխատանքից ես հաճույք եմ ստանում: Մի՛ եղեք վատատեսներ. դա նույնպես ժամանակի դատարկ վատնում է, հատկապես, երբ ժամանակները փոխվում են: Պետք է գնալ գիտության ետևից: Գիտությունը սահմաններ, սահմանափակումներ չունի: Մի՛ փորձեք լուծել անցյալի հարցերը. ես չգիտեմ, թե արդյոք հնարավո՞ր է դա: Անցյալը ընդհանրապես ոչ մի դեր չի կատարում: Պարզապես ուսումնասիրեք այն, որ կարողանաք չկրկնել հին սխալները: Անցյալում չկա ո՛չ ապագա, ո՛չ հույս: Մարդկանց մեծամասնությունը նախընտրում է հիշել, ոչ թե պատկերացնել, և սա ամենամեծ սխալն է: Ի՞նչ եք ցանկանում հիշել: Բոլոր սխալները, որոնք կատարվե՞լ են: Պատմության վրա չի կարելի ապավինել: Պատմաբանները թագավորների ազդարարներն էին և նրանց, ովքեր իշխանության գլխին էին. նրանք ասում էին այն, ինչ պետք էր: Մարդիկ վախենում են ինչ-որ բանից… սակայն միայն Աստված գիտի, թե ինչ կլինի վաղը մեզ հետ: Մեր երիտասարդ սերունդը հիասքանչ է: Բայց ինձ մի բան է զայրացնում՝ նրանք բոլորը ատում են քաղաքագետներին: Նրանք ասում են, իբր քաղաքականությունը կաշառված է, այն նրանց համար չէ: Ես պատասխանում եմ. եթե դուք ազնիվ եք և ուզում եք ազնիվ քաղաքականություն՝ գնացեք և ստեղծեք ազնիվ քաղաքականություն: Սրանք են բոլոր դասերը, որոնք առել եմ անցյալից: Մարդիկ նաև հարցնում են ինձ, թե ինչպես մնալ գործունյա (ակտիվ): Դա շատ հեշտ է: Մտքում հաշվեք ձեր ձեռքբերումներն ու երազանքները: Եթե ձեր երազանքները ավելի շատ են, քան ձեռքբերումները, նշանակում է՝ դուք դեռևս երիտասարդ եք: Եթե հակառակն է՝ դուք ծեր եք»:

դիտվել է 76 անգամ
Լրահոս
ՔՊ պատգամավորը հանուն փիարի ոտնատակ է տալիս պետական գաղտնիքը Եկեղեցու թիրախավորմամբ խաթարվել է ազգային մեր կյանքը. քահանայից հավաքի մասնակիցների հայտարարությունը Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Ford Transit»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել դաշտում Վենսի մի հայտարարություն, որ նա արել է Ադրբեջանում, ըստ իս, մեղմ ասած ոչ կոռեկտ է. Հակոբ Բադալյան Մենք Ռուսաստանի հետ չենք կռվելու. Փաշինյան «TRIPP» ծրագիրը իրականացվելու է Հայաստանում, Ադրբեջանում այն չի լինելու. Եթե Հայ Եկեղեցին չեզոքացվի, ապա վտանգի տակ կհայտնվի հայ ազգի գոյությունը․ Բագրատ Սրբազան Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին Կաթողիկոսի օրհնությամբ արժանացա քահանայական լանջախաչ կրելու պատվին․ Տեր Արամ Արտակարգ իրավիճակ Երևանի Դավիթ Բեկի պողոտայում Բագրատ Սրբազանի գործով ապացույցի կեղծման վերաբերյալ հաղորդման ճակատագիրը 10 օր անց անհայտ է Վենսի հետ քննարկել ենք անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը. Փաշինյան Հումոր անելու և մեղմորեն հեգնելու նուրբ արվեստը ԵՄ խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին Այ որ օրը գա, ու ձեզանից խլվի ձեզ իրապես չպատկանողը, գռփածը, թալանածն ու խժռածը, դուք դարձ ի շրջանս յուր կերպով կդառնաք Մենք Արմանի հետ միասին ենք մարզվել, շփվել ենք, ընկերներ ենք, սակայն կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին իմն է․ Մովսար Եվլոև Աշխարհում չկա ոչ մի երկիր, որտեղ աղ շաղ տալուց հետո ասֆալտի վրա կարող են խրամատներ առաջանալ․ Գառնիկ Դանիելյան Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Ford Transit»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել դաշտում Ջուր չի լինի Հրդեհ է բռնկվել Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակելի շենքում․ կան վիրավnրներ Լեհաստանը արագ մոբիլիզացիայի համար ստեղծում է 500 000 հոգուց բաղկացած բանակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am