Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը դիմում է գրել` խնդրելով թույլ տալ իրեն այցելել Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի հուղարկավորմանը: Haaretz պարբերականի տվյալներով` դիմումն ուղարկվել է պաղեստինյան տարածքներում իսրայելական կառավարության գործողությունները համակարգողին:
Ակնկալվում է, որ Աբասին կուղեկցեն պաղեստինյան հակահետախուզության ղեկավար Մաջիդ Ֆարաջը, Պաղեստինի ազատագրման կազմակերպության գլխավոր քարտուղար Սաեբ Էրեկատը և քաղաքացիական հարցերով նախարար Հուսեյն ալ-Շեյխը:
Նախատեսվում է, որ բազմաթիվ համաշխարհային առաջնորդներ ուրբաթ ներկա կգտնվեն Պերեսի հուղարկավորմանը Երուսաղեմում: Նրանց թվում ակնկալվում է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ներկայությունը:Իսրայելի նախկին նախագահ, Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Շիմոն Պերեսը մահացել է նախորդ գիշեր` 93 տարեկան հասակում: Մահվան պատճառը երկու շաբաթ առաջ տարած կաթվածն էր:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից