Տասնամյակներով Հանրայինում աշխատած մարդկանց անտեսելը՝ տգիտություն է. Կարեն Քոչարյան

  Հեռուստալրագրող և ռեժիսոր Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «60 ԹԵ՞ 16... Մի քանի խոսք Նորքի բարձրունքի մեր հարազատ Սպիտակ տան բակում անցկացված 60-ամյակից: Կարծում եմ,որ վերջիններից չեմ այդ բնագավառում և վաստակել եմ մասնագիտական կարծիք հայտնելու իրավունքը: Սկսեմ նրանից,որ ինձ համար անհասկանալի է,թե ե՞րբ Հանրային հեռուստաընկերությունը դարձավ 60 տարեկան... Ուշադիր կարդացեք,այս տողը,որը վերցրած է և՛ Վիկիպեդիայից,և՛ Հանրայինի պաշտոնական կայքից «2000-ին վերանվանվեց Հանրային հեռուստաընկերություն` «Հ1» լոգոտիպով»: Տիկնայք և պարոնայք,ու՞ր է ձեր թվաբանությունը... Հանրայինը ընդամենը 16 տարեկան է, իսկ ահա Հայկական հեռուստատեսությունը ամբողջությամբ ՝60: Այն բոլոր հեռուստատեսություններն ու հեռուստաընկերությունները, որոնք գործում են Հայաստանում և նույնիսկ ոմանք Հայաստանից դուրս Հայկական պետական հեռուստատեսության զավակներն են: Եթե նշվեր Հանրայինի 16 ամյակը այնտեղ գտնվող դեմքերի կազմը տրամաբանական կլիներ,չնայած նույնիսկ այդ դեպքում ծննդյան տարեդարձին ներկա են լինում նաև հյուրեր, որոնք ՊԱՏԻՎ ԵՆ ԲԵՐՈՒՄ տան տերերին: Իսկ տվյալ պարագայում տասնամյակներով այդ Սպիտակ տանը աշխատած մարդկանց անտեսելը՝ տգիտություն է: Մենք դրա համար մեր առողջությունը,իսկ ոմանք էլ կյանքը չդրեցինք,որ այսօր դուք առով-փառով վայելեք,իսկ մենք պիտի գանք հարազատ հեռուստատեսություն միայն որպես այս,կամ այն հաղորդման հյուր, մեր կիրթ ու գրագետ խոսքով հարստացնելու եթերը: Դե իսկ ոմանք էլ թող մեր խոսքի հաշվին գումար վաստակեն ու ասեն հաղորդում ենք պատրաստում: «Խճանկարը» և «3-րդ ալիքը»,որոնք հեռուստադիտողը առանձնակի ջերմությամբ հիշում է առ այսօր հայկական հեռուստաեթերի տարեգրությունում եղել են շրջադարձային: Ի դեպ, մենք եղել ենք... Լավ, ես չասեմ,ավելի լավ է կրկին անդրադառնամ Վիկիպեդիային. «1990-ականների սկզբում հեռուստատեսությունը համեմատաբար ազատվեց գրաքննությունից։ Հասարակական-քաղաքական հաղորդումներին զուգահեռ ավելացան և նոր ձևով ներկայացան ժամանցային հաղորդումները։ Մեծ մասսայականություն էր վայելում «Խճանկար» ծրագիրը, որը 1990 թ. վերջին օրը ներկայացրեց «Ճամփորդություն դեպի 1991 թվականը» 24 ժամանոց հեռուստամարաթոնը։ Մեկ ամիս անց ծնվեց նոր հաղորդաշար՝ «3-րդ ալիք»-ը, որի հիմնական ստեղծագործական խումբը հավաքվեց առաջին օրվանից. Արտակ Արզումանյան, Էլմիրա Արսենյան, Արտավազդ Եղոյան, Վաչագան Ներսիսյան, Կարեն Քոչարյան»։ Ի դեպ, ժամանակին այս տողերը և ավելին կարելի էր կարդալ նաև Հանրային հեռուստաընկերության պաշտոնական կայքում,իսկ ներկայիս կայքը միայն ներկաների գովաբանությամբ է զբաղված և մի կծկտուր էջ միայն ներկայացնում է համառոտ պատմությունը: Ի դեպ, ես կրկնակի վիրավորանք եմ զգում: Հարցրեք յուրաքանչյուր հեռուստատեսային աշխատողի (խոսքս հին աշխատողների մասին է), որն էր ամենասիրված բաժինը... Միանշանակ կլսեք ՀԱՂՈՐԴԱՎԱՐԱԿԱՆ : Հաղորդավարներս միշտ եղել ենք մեր եթերի դեմքը և սպասված հյուրը յուրաքանչյուրի տանը: Մեզ ճանաչում և սիրում էին,նույնիսկ ընդօրինակում էին,երիտասարդ աղջիկների և տղաների համար նորաձևության էտալոնը հաղորդավարներն էին: Մեզանից մեծամասնությունը այսօր չի աշխատում Նորքի բարձրունքում,ոմանք հեռացել են երկրից,բայց միշտ աշխատել ենք ու կաշխատենք,երբեք անգործ չենք մնա,որովհետև պրոֆեսիոնալ ենք: Եվ ցավալի է,որ այդ պրոֆեսիոնալների բանակը նույնպես անտեսվեց և ներկա չեղավ տոնակատարությանը: Տխուր է այս ամենը ,տխուր, որ ներկայիս ղեկավարությունը չի ուզում հասկանալ, որ նման քայլով իրենք կվաստակեյին միայն ՀԱՐԳԱՆՔ հեռուստադիտողի կողմից,իսկ այսօր..... Ցավալի է,երբ քո տունը անտեր վիճակում է և քո մշտական բանալին չի կարող բացել հարազատ դուռը... Իսկ իմ հարազատ բարի Հայկական հեռուստատեսության ծննդյան օրը ես կշնորհավորեմ բնականաբար նոյեմբերի 29-ին,երբ կայացավ առաջին եթերը...»:

դիտվել է 286 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am