Թուրքիայում իսլամի դասին մասնակցել չցանկացող հայ երեխաների խնդիրը հասել է երկրի խորհրդարան

Թուրքիայում իսլամի դասին մասնակցել չցանկացող հայ երեխաների խնդիրը հասել է երկրի խորհրդարան, գրում է «Ակօսը»: Հարցն ուսումնասիրել և խնդրի վերաբերյալ Թուրքիայի կրթության նախարարին հարցում է հղել Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության՝ Իզմիրից ընտրված պատգամավոր Էրթուղրուլ Քյուրքչուն: Պատգամավորը խնդրել է պատասխանել հարցին, թե Թուրքիայի սահմանադրության ո՞ր կետով է արդարացված այլադավան մոր և հոր երեխայից բացի նույնականացման քարտից (Թուրքիայում անձը հաստատող թղթի վրա արդեն իսկ նշվում է քաղաքացու կրոնական պատկանելիությունը) կրոնը հաստատելու մասին այլ փաստաթուղթ պահանջելը: Եվ եթե կա այդպիսի պահանջ, արդյոք այն պետք է հավասարապես գործի և՛ հայկական, և՛ թուրքական պետական դպրոցներում: «Եթե այս ամենն իսկապես օրենքից դուրս պայմաններում է իրականացվում, ապա Թուրքիայի կրթության նախարարությունը խնդրի ճշտմանն ու լուծմանն ուղղված որևէ միջոցառում ձեռնարկելու մտադրություն ունի՞, թե՞ ոչ»,- հարցրել է Քյուրքչուն: Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական istanbulgercegi.com կայքն ուսումնական նոր տարվա ընթացքում մի քանի ահազանգ էր ստացել այն մասին, որ Թուրքիայում իսլամի դասին մասնակցել չցանկացող այլազգի երեխաներից մկրտության փաստաթուղթ են պահանջում: Մի շարք ծնողներ պնդել են, որ դպրոցների ղեկավարությունների ներկայացուցիչները զանգահարել են իրենց և հայտնել, որ եթե իրենց երեխաներն ուզում են ազատվել իսլամի դասից, ապա պետք է մկրտության թուղթ ներկայացնեն: Ի դեպ, նման նախադեպ արդեն գրանցվել էր անցյալ տարի, երբ հայկական Կարագյոզյան վարժարանի աշակերտներից մեկի՝ իսլամի դասին չմասնակցելու խնդրանքով դիմումը չէին գրանցել, քանի որ երեխայի կողմից չէր ներկայացվել մկրտության փաստաթուղթ: Մեծ աղմուկ բարձրացրած գործը հասել է մինչև դատարան, որտեղ հետաքննության ընթացքում պարզվել է, որ բազմաթիվ հայ երեխաներ ապօրինի կերպով չեն գրանցվում հայկական դպրոցներում՝ չնայած քրիստոնյա լինելուն:

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Թեկուզ շատ աղոթք անեք, ես չեմ լսի. ձեր ձեռքերը արյունով լի են․ Եսայի․ Միքայել Մինասյան Երևան-Սևան մայրուղու վրա կրկին կանգնացրել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության ավտոբուսները Իր էությամբ սադրիչ է և կապ չունի, թե նա որտեղ է՝ փողոցում, իր կաբինետում, թե եկեղեցում. Աբրահամյան Որ հարցերով են կրկնվում ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների խոսույթները. ադրբեջանագետ Հայ հասարակությունը արդեն 8 տարի է՝ պահվում է լարված, բևեռացված ու ատելության մթնոլորտում․ փաստաբան Քաղաքացին շարունակելու է ճկռել, իսկ չինովնիկը՝ պարգևավճարներ ստանալ․ փաստաբան «Քանաքեռում հայտնաբերվել է թմրանյութի արտադրամաս». ՆԳՆ The Economist․ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը Արման Ծառուկյանը 9:3 հաշվով հաղթել է ամերիկացի ըմբիշին Մայր Աթոռում Վեհափառի առաջնորդությամբ մատուցվում է Անդաստանի կարգ ՔՊ-ն հրապարակել է քվեարկության նախնական արդյունքները․ ո՞վ որքա՞ն ձայն է ստացել Փաշինյանն այն մարդը չէ, ով կարող է առաջնորդել Հայաստանը նույնիսկ շատ ավելի կայուն ու հանգիստ ժամանակներում. Օսկանյա Британский премьер Стармер попытался прокомментировать заявления Дональда Трампа в свой адрес Վրեժխնդիր եղեք, ձեր էրեխու չլինելու պատասխանն ո՞վ պիտի տա․ Առուշանյան Пентагон ведет подготовку многонедельной наземной операции в Иране Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին Որքան ձայն է ստացել Փաշինյանը․ ՔՊ-ում վարչապետի թեկնածուի ընտրության նախնական արդյունքները Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս պահին Բախվել են «Nissan»-ն ու «BMW»-ն. կա վիրավոր Որքան էլ պարադոքսալ թվա, հենց այս պահին միակ ձեռքբերումն ունի Իրանը. Իրանագետ Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Այսօր Ծաղկազարդ է․ Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ Փաշինյանի ֆեյք աջակիցները. «Փաստ» Ահազանգ. ջավախահայ ուսանող երիտասարդը կանգնած է ապօրինի դատապարտման վտանգի առաջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am