Ռուսաստանը եւ Բելառուսը հանդես են գալիս ԱՊՀ-ի շրջանակում միասնական միջպետական «Շինարարություն» տեխնիկական կոմիտեի ստեղծման օգտին, ասված է ՌԴ-ի Շինարարության նախարարության հաղորդագրության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
ՌԴ-ի Շինարարության նախարարության եւ Բելառուսի Ճարտարապետության եւ շինարարության նախարարության ներկայացուցիչների հանդիպման արդյունքում երկկողմ արձանագրություն է ստորագրվել միջպետական տեխնիկական կոմիտեի ձեւավորման առումով միասնական դիրքորոշման վերաբերյալ, ասված է մամուլի հաղորդագրությունում:
«Մենք միասնական դիրքորոշում ենք ձեւավորել ԱՊՀ-ի շրջանակում միասնական տեխնիկական կոմիտեի` «Շինարարություն» ՄՏԿ-ի ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ` միաժամանակ նախկինում ստեղծված «Շինարարական նյութեր եւ արտադրանքներ» ՄՏԿ-ն վերափոխելով «Շինարարական նյութեր եւ արտադրանքներ» ենթակոմիտեի, — մեջբերված են ՌԴ Շինարարության փոխնախարար Համիտ Մավլիյարովի խոսքերը:
Կողմերը նաեւ պայմանավորվել են ԱՊՀ-ի Ստանդարտավորման, չափագրման եւ արտոնագրման միջպետական կոմիտեին «Շինարարություն» միացյալ տեխկոմիտեի հիմնադրման վերաբերյալ փաստաթղթերի համատեղ տրամադրման մասին:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից