«Կառավարությունն անվերջ չի կարող դոնորի դեր կատարել». Գյուղատնտեսության նախարար
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հայտարարեց, որ պետք է մտածել, որ գյուղատնտեսությունը սկսի զարգանալ եւ հարստանա, հավելյալ եկամուտ բերի:«Բոլորը պետք է սկսեն մտածել՝ ինչպե՞ս անեն, որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա և հարստանա, հավելյալ եկամուտ բերի։ Գյուղատնտեսությունը չի կարող մտածել միայն այն մասին, որպեսզի օրվա հացի հարց լուծի»,-ասաց նա: Ինչպես նշեց՝ մշակվում է ռազմավարական ծրագիր, որում աջակցության ուղղություններ կլինեն։ «Չի կարող գյուղատնտեսությունը մտածի միայն նրա համար, որպեսզի օրվա հացի հարց լուծի: Բնական է, որ այսօրվա իրավիճակում գյուղացին չի կարող ինքն իրենով բիզնեսով զբաղվել՝ չկան այդ ֆինանսական հնարավորությունները: Գյուղացուն պետք է ուղղորդել՝ ճիշտ կազմակերպելու իր գործունեությունը: Կառավարությունն անվերջ չի կարող դոնորի դեր կատարել: Պետք են լուծումներ»:
