Միացյալ Նահանգները չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանի հետ այն կոնսուլտացիաները շարունակելուց, որոնք նվիրված են Սիրիայի օդային տարածությունում երկու երկրների օդուժի միջեւ միջադեպերի կանխմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության պետ Ջոն Քիրբին:Նա այդ կերպ է մեկնաբանել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի այն հայտարարությունը, թե Վաշինգտոնը կարող է դադարեցնել Մոսկվայի հետ երկկողմ գործակցությունը Սիրիայի շուրջ: Այդ դիրքորոշումը Քերին շարադրել Է սեպտեմբերի 28-ին Ռուսաստանի արատաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում:
Ինչպես նշել է Քիրբին, Սիրիայի երկնքում միջադեպեր թույլ չտալու շուրջ երկխոսությունը «այլ հարց է», որը վերաբերում է նախեւառաջ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունների իրավասությանը: Դրա հետ մեկտեղ նա ճշտել է, որ կարող են դադարեցվել, օրինակ, Սիրիայի շուրջ ռուս-ամերիկյան երկկողմ այն շփումները, որոնք ընթանում են Ժնեւում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից