Թաղմանը ռաբիս՞. Գալուստ Սահակյանը ռաբիս է լսում
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` անդրադառնալով Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող և հասարակության քննադատությանն արժանացած «Ամենակարող երգիչ» նախագծին ու նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Սպիտակցի Հայկոյի մասնակցությունն այդ նախագծին արգելելու մասին խոսակցություններին հայտարարել է, որ դա Սովետի ժամանակ է ստեղծվել, որպեսզի որոշակի խավեր կարողանան այս երաժշտության տակ իրանց խնջույքը, թաղումը, մոտեցումը, ամեն ինչ ձևավորեն: Պատասխանելով լրագրողների հարցին, որ Հանրայինի եթերում ճի՞շտ է քարոզել ռաբիս երաժշտությունը, Գալուստ Սահակյանն ասաց, որ բավականին լավ ռաբիս երաժշտություններ են ստեղծվել. «Օրինակի համար, ռաբիս երգողներից… ո՞նց էր ազգանունը…շլյապայով... Թաթայի երգած ռաբիսը լավ ռաբիս է: Բայց ռաբիս երաժշտություն է՝ ավելի ճոխացրած»:
