«ՀՀ հարկային օրենսգրքի» նախագիծն ընդունվեց
79 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայների մեծամասնությամբ «ՀՀ հարկային օրենսգիրք» նախագիծն ընդունվեց։
Երկրորդ ընթերցմամբ «ՀՀ հարկային օրենսգիրք» նախագծի քվերակությունից առաջ մի շարք պատգամավորներ արտահայտեցին իրենց դժգոհությունը՝ հորդորելով չշտապել քվեարկել և վերանայել նախագիծը:
Խմբակցությունը դեմ է քվերակելու օրենքի նախագծին, քանի որ երեկ այն քննարկվել է սակավաթիվ պատգամավորների ներկայությամբ, և ժամանակ չի տրվել մանրամասն ծանոթանալու օրենքի նախագծին,նշեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը :
Նման անփույթ կերպով չի կարելի ընդունել նախագիծ, որը կործանարար կլինի փոքր և միջին բիզնեսի համար,ասաց Զոհրաբյանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը և կոչ արեց խորհրդանական մեծամասնության պատգամավորներին, ովքեր դեմ են նախագծին, բայց պարտադրված են կողմ քվեարկել, չքվեարկել և հետաձգել օրենքի նախագծի շուրջ քվեարկումը։
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ հորդորեց Զոհրաբյանին «վերջին մոմենտին» նման հայտարարություններ չանել, քանի որ երեկ առաջին ընթերցումից հետո նախագիծը քննարկվել և ներկայացվել է ԱԺ-ում։ «Եղած օրենսգրքի վրա մի շարք փոփոխություններ են ավելացվել», - ասաց Սահակյանը։
