BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է ,որ ի պատասխան ԱՄՆ-ի կտրուկ հայտարարությունների՝ Ռուսաստանն ասում է, որ պատրաստ է Վաշինգտոնի հետ շարունակել Սիրիայի ճգնաժամի կարգավորման աշխատանքը:
Ինչպես հայտարարել է նախօրեին կայացած ճեպազրույցում ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ Վիկտոր Պոզնիխիրը, նման որոշում ընդունվել է Ռուսաստանի նախագահի հանձնարարությամբ։
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ավելի վաղ սպառնացել էր կասեցնել Մոսկվայի հետ համագործակցությունը Սիրիայի հարցով, եթե սիրիական զորքերն ու ռուսական ավիացիան չդադարեցնեն հարվածներ հասցնել Հալեպ քաղաքին։
ԱՄՆ Պետդեպի ներկայացուցչի խոսքով՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ զրույցի ընթացքում Քերին խորը անհանգստություն է հայտնել՝ կապված այն բանի հետ, որ ռազմական գործողությունների հետևանքով տառապում են խաղաղ բնակիչներ, գնդակոծվում են հիվանդանոցները, ջրատարներն ու քաղաքային մյուս ենթակառուցվածքները։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից