Երթևեկություն. ճանապարհային վտանգները

Հայաստանում Ճանապարհային ոստիկանությունը հաճախ տուգանում է վարորդներին ոչ վտանգավոր արարքների համար, փոխարենը, սակայն, աչք է փակում վարորդների եւ երթեւեկության այլ մասնակիցների իրապես վտանգավոր իրավախախտումների վրա: Հիշատակել էինք նաեւ տեխզննության բացակայության խնդիրը եւ նշանների ու լուսացույցների ժամկետն անց ստանդարտները: Երեւանի քաղաքապետարանը. հետիոտնները Երեւանը հանրապետության ամենամեծ տրանսպորտային հանգույցն է, ուր տեղի են ունենում վրաերթերի մեծամասնությունը, մահացու վթարների առյուծի բաժինը, եւ միակ քաղաքն է, ուր վարորդները ժամեր են սպանում խցանումներում: Այս պատճառով դժվար է թերագնահատել Երեւանի քաղաքապետարանի լիազորություններն ու դերը՝ կապված Հայաստանում ճանապարհային երթեւեկության անվտանգության հետ… Թեեւ այն, ինչ  կասենք, մասամբ տեղին կլինի նաեւ այլ քաղաքների համար: Մսխումը: Քաղաքապետարանի թիվ մեկ խնդիրը պետք է լինի հետիոտնների անվտանգության բարձրացումը: Սակայն դրա լուծման ուղղությամբ իրականացվող միակ գործառույթը վերգետնյա անցումներն են, որոնք Երեւանում արդեն ավելի շատ են, քան բազմաթիվ ավելի մեծ քաղաքներում: Բանն այն է, որ վերգետնյա հետիոտնային անցումը լուրջ շինարարություն է, որը, որպես կանոն, զուգորդվում է «ատկատներով» ու կոռուպցիոն այլ մսխումներով: Սակայն կան հետիոտնների կյանքը անվտանգ դարձնելու բազմաթիվ այլ միջոցներ, որոնք բյուջեի վրա միլիոններ չեն նստում: Լուսավորություն: Հետիոտնների անվտանգության ապահովման առաջին քայլը, որ պետք է անի քաղաքապետարանը, բոլոր կարգավորվող ու չկարգավորվող հետիոտնային անցումների ուժեղ լուսավորումն է: Էներգախնայող դիոդային լույսերի այս դարում դա բավականին էժան է: Քանի դեռ Ճանապարհային ոստիկանությունը գիշերը վրաերթները պակասեցնելու համար պայքարում է մգեցված հողմապակիների դեմ, Երեւանի քաղաքապետարանը ոչինչ չի անում հետիոտնային անցումները լրացուցիչ լուսավորմամբ կահավորելու համար: Լրացուցիչ լուսավորվածությունը ոչ միայն հնարավորություն կտա, որ վարորդները հեռվից տեսնեն հետիոտնին, այլեւ լրացուցիչ մոտիվացիա կստեղծի, որ հետիոտնները փողոցն անցնեն հենց այդ հատվածում: Այս քայլին գնացել են հետխորհրդային բազմաթիվ մայրաքաղաքներ: Անգամ պատերազմող ու խիստ աղքատացած Ուկրաինայի բազմաթիվ քաղաքներում հետիոտնային անցումների վրա 2015 թվականից սկսած տեղադրում են լրացուցիչ լուսավորություն… Բոլոր այդ քաղաքներում միանգամից դիտվում է վրաերթերի վիճակագրության կտրուկ անկում: Դանիել Իոաննիսյան Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am