Հայկազ Բաղմանյանի բիզնես կատոռան

Armtimes.com-ը սեպտեմբերի 20-ին «Հայկազ Բաղմանյանը բիզնես է խլել. գործարարը դիմում է Կարեն Կարապետյանին» վերնագրով հոդված էր հրապարակել, որում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ-ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը պատմել էր, թե ինչպես է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի հետ նախնական համաձայնությամբ բիզնես հիմնադրել, սակայն վերջինս «խլել է» համատեղ բիզնեսը: Այդ հրապարակումից մոտ մեկ շաբաթ անց Հայկազ Բաղմանյանը «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում հայտարարել է հետեւյալը. «Ես Թաթուլի մասին իմացել եմ, երբ նա սկսել է բողոքել։ Բացի էդ, 6 ատյան անցել է, ու հիմա ինքը նոր վարչապետին է դիմո՞ւմ»: Թաթուլ Բաղդասարյանը մեր զրույցում Հայկազ Բաղմանյանի հայտարարությունը համարեց բարբաջանք: «Հայկազ Բաղմանյանը, եթե ինձ չի ճանաչում, ինչպե՞ս է ինձ դատի տվել տարիներ շարունակ»,- հակադարձեց գործարարը: Նրա խոսքով՝ Հայկազ Բաղմանյանին ճանաչել է տարիներ առաջ, նույնիսկ վերջինիս եղբոր հետ աշխատել է: Գազալցակայան կառուցելու միտքը, սակայն եղել է Թաթուլ Բաղդասարյանինը, որի համար դիմել է հենց գեներալին: Նրանք հանդիպել են նույնիսկ Գեղարքունիքի մարզում գտնվող զինվորական կորպուսներից մեկի տարածքում: «Ինքն այն ժամանակ ծառայում էր Կարճաղբյուրում: Առաջին անգամ հանդիպել ենք Երեւանի Մարիոթ հյուրանոցի դիմացի սրճարանում, իսկ դրանից հետո բազմաթիվ անգամ հանդիպել ենք կորպուսում, կորպուսի իր նստավայրում, իր կաբինետում եւ բանակցել ենք, զրուցել ենք, թե ում՝ ինչ է հասնում»,- պատմեց գործարարը՝ ընդգծելով, որ նույնիսկ հաշվապահական աշխատանքներն իրականցրել է նույն զորամասի հաշվապահ, կոչումով մայոր Մերուժը: «Ամբողջ օրը Մարտունիում էր, հարկային տեսչությունը խեղդում էր, ՀԴՄ չուներ, վկայական չուներ, էլեկտորացանցի հարցերն էր լուծում եւ այլն, բոլոր հարցերն այդ խեղճ տղան էր անում Հայկազի ասելով»,- մանրամասնեց նա: Գործարարի պնդմամբ՝ իր եւ Հայկազ Բաղմանյանի վերջին հանդիպումը եղել է 2008 թվականի մարտի 1-ին, որից հետո ո՛չ հեռախոսազրույց է ունեցել, եւ ո՛չ էլ «տետ առ տետ» հանդիպում, սակայն գեներալը տարբեր ճանապարհներով փորձել է համոզել նրան ինչ-որ հայտարարի գալ: Թաթուլ Բաղդասարյանը դիմել է նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը, որպեսզի արգելեն իր արտադրամասի տարածքում գազալցակայանի գործունեությունը, քանի որ շահագործվում է այն անվտանգության կանոնների կոպիտ խախտումներով: «Ես գրություն ունեմ ԱԻՆ-ից, որ այո՛, կա խախտումներ, բայց մենք իրավասու չենք դադարեցնելու: Այսինքն՝ սա ինչի՞ մասին է խոսում: Պարոն Երիցյան ՀՀ ԱԻՆ-ը բուժհիմնարկ չի, նման դեպքերի համար է: Դուք սպասում եք, որ մահվան դեպքեր լինի եւ գաք կանգնեք եւ ցույց տաք, որ երկու մարտական հաշվարկ է եկե՞լ, դուք պարտավոր եք նման օբյեկտների գործունեությունը դադարեցնել, որպեսզի մարդկային կյանքեր չխլվեն»,- ասաց «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ-ի տնօրենը: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am