Քանի օր կդիմադրի Արմեն Ամիրյանը

Արդեն հայտնի դարձավ, որ մշակույթի տխրահռչակ նախարար Հասմիկ Պողոսյանին վերջապես հնարավոր եղավ կտրել իր աթոռից, այդ պաշտոնը կստանձնի Արմեն Ամիրյանը: Եթե որոշ մարդիկ չգիտեն, ապա տեղեկացնենք, որ տարիներ եւ անգամ տասնամյակ շարունակ մշակույթի ոլորտի կորդինացումը եւ ոլորտի անցուդարձի վերահսկողությունը եղել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախկին ռեկտոր, ՀՀ մշակույթի նախկին նախարար, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության նախկին արտակարգ և լիազոր դեսպան , ներկայումս Սերժ Սարգսյանի խորհրդական Արմեն Սմբատյանի ձեռքում:Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք նախարարի պաշտոնը զբաղեցրած Սմբատյանն արդեն իսկ աչքի է ընկել իր անգերազանցելի հատկանիշներով, պատմում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռեւս հասկացել է, որ անթույլատրելի է Սմբատյանին , որը ոչ ավել , ոչ պակաս մաֆիոզի համբավ է ունեցել: Իհարկե, Վանո Սիրադեղյանն էլ իր չափով է ազդեցություն ունեցել մշակույթի ոլորտի վրա, բայց այնքանով, որքանով չեն խաչվել իր եւ Սմբատյանի շահերը:Որպես կանոն վերջինը իր ճարպկության շնորհիվ միշտ էլ պահպանել է կայուն դիրքը, օրինակ նա Վանոյին ամենաթանկարժեք նվերներ արած պաշտոնյաների ցանկում է, պատմում են, թե բիլիարդի այնպիսի սեղան է նվիրել, որի նմանը այդ ժամանակներում չի եղել: Նա նախարար աշխատեց ընդամենը երկու տարի՝ 1996-98թթ, 1997-ից Սմբատյանը ստանձնեց նաեւ ԱՕԿՍ-ի նախագահի պաշտոնը: Մեկ տարի անց նա արդեն Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն էր: Թե ինչպես պատահեց, որ կոնսերվատորիայի տնօրենը, չունենալով դիվանագիտական կրթություն եւ աշխատանքի փորձ, նշանակվեց ամենաառանցքային համարվող երկրներից մեկում, միայն Սմբատյանը կիմանա: Կոնսերվատորիան մշտապես իր հսկողության տակ պահելու համար Արմեն Սմբատյանն այստեղ ռեկտոր նշանակել տվեց Սերգեյ Սարաջյանին: Սմբատյանի պահանջով էլ կոնսերվատորիայի հարկաբաժիններից մեկն առանձնացավ, այստեղ կառուցվեց փորձասենյակ` իր բոլոր հարմարություններով, անգամ «ջակուզիով» Սմբատյանի որդու՝ Սերգեյ Սմբատյանի համար, ով դարձել է Հայաստանի միակ ու «տաղանդավոր» երիտասարդ դիրիժորը: Այս տարիներին Սմբատյանը բազում ֆինանսական չարաշահումների մեջ է ընկել, նեղ օրերին իրեն օգնության է հասել Ֆադեյ Տաճատիչը: Արմեն Սմբատյանը դիվանագիտական որեւէ ձեռքբերում չարձանագրեց, փոխարենը բազմապատկեց իր ֆինանսական միջոցները, ինտեգրվեց ռուսական բիզնեսին: Ի վերջո Սերժ Սարգսյանը որոշեց մի քիչ սաստել նրան, լիազորությունները դադարեցվեցին: Թեեւ ի սկզբանե որոշված էր Արմեն Սմբատյանին դեսպանի պարտականություններից ազատելուց հետո նշանակել ՀՀ մշակույթի նախարար, սակայն չարաշահումների փաստերն այնքան շատ ու այնքան աղաղակող էին, որ հոդս ցնդեցրեցին բոլոր շանսերը: Օրինակ մամուլում հրապարակումներ եղան, որ Արմեն Սմբատյանը Մոսկվայում գտնվող Հայաստանի դեսպանատան տարածքի զգալի մասը վարձակալական հիմունքներով տվել էր այլ կազմակերպությունների եւ այդ գումարները չէր ծախսել դեսպանատան կարիքները հոգալու համար: Կամ Մոսկվայում բնակվող հայ կամ ռուս հայտնի հեղինակություններին Սմբատյանը օգնել էր հայկական անձնագրեր ձեռք բերել: Տեղեկություններ կային նաեւ այն մասին, որ Արմեն Սմբատյանը Հայաստանի դեսպանատան մեքենաների կարմիր համարանիշերը հաճախ տվել է տարաբնույթ հեղինակությունների, բնականաբար այս ամենը կատարվել էր ոչ հումանիտար սկզբունքով: Սրանք ընդամենը պատառիկներ են նրա կյանքին ու գործունեությանը վերաբերող: Փաստն այն է, որ այսօր էլ Սմբատյանի ազդեցության տակ է գտնվում կարեւորագույն այս ոլորտը: Մամուլում շատ է գրվել, որ ոլորտում որեւէ պատասխանատու երկար չի մնացել իր պոստում, եթե չի անցել նրա թրի տակով: Մինչեւ Հասմիկ Պողոսյանը, եթե հիշում եք, հաճախակի էին նախարարներ փոխվում: Սմբատյանն ունի հստակ ձեռագիր, ունի թիմ՝ դրսի եւ ներսի մարդիկ, լրատվականներ աշխատացնելու մեթոդներ, ինտրիգանտ է, ձեռագիրը յուրօրինակ՝ սուպեր «մաստերսկի», նա հմուտ է անձերին ասպարեզից հանելու մարդկանց առջեւ դռներ փակելու հարցում։ Ուստի աշխատում են չթշնամանալ, հետեւանքները անխուսափելի է լինում: Նրա կուրատորությամբ ամենաերկարակյաց նախարարը Հասմիկ Պողոսյանն էր, նրանց ամուր կապող բազում պատճառներ կար, գլխավորապես համատեղ գործարքը ԱՕԿՍ-ի հայտնի շենքի յուրացուցումը, որը մամուլում փաստարկված ներկայացվեց: Հիմա էլ նրանք համատեղ մեծ ծրագիր ունեն: Սմբատյանը փորձելու է Հասմիկ Պողոսյանին նշանակել Օպերայի թատրոնի տնօրեն, հետո դրան միացնել նաեւ Ֆիլհարմոնիկը, սա չի արվում Պողոսյանի գեղեցիկ աչքերի համար, այլ այն բանի, որ վերջինը մշտապես ցույց է տվել ծառայելու անխոնջ պատրաստակամություն: Խնդիրն այն է, որ Սմբատյանի կոկորդում է մնացել, որ ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորն է ոչ թե յուր զավակը, այլ տաղանդավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, որը վայելում է նախագահի համակրանքը: Հասմիկ Պողոսյանին տանելով նշանակլով այդ պաշտոնում Սմբատյանը հույս ունի որդուն դարձնել միավորված կառույցների գլխավոր դիրիժոր:Թե որքանով Արմեն Ամիրյանը կդիմադրի Սմբատյանին, կարելի է ենթադրել: Բնույթով փխրուն նորանշանակ նախարարն ամենայն հավանականությամբ կհալչի Սմբատյանի կազմակերպած մի քանի սրճախմությունից հետո, երբ սովորույթի համաձայն նա ռուսաստանյան իր ծանոթ արվեստագետներին, կոմպոզիտորներին կհրավիրի ու նախարաի մասնակցությամբ մինի-փարթիներ կկազմակերպի՝ ցույց տալով իր ազդեցիկությունը: Գաղտնիք չէ, որ Սմբատյանը գործում է այդ շրջանակների հայտնի ցանցի համատեքստում, որի նպատակը հայ մշակույթը ճզմելն է:Մոսկվայից Երեւան գործուղված Կարեն Կարապետյանը թերեւս քաջատեղյակ է այդ ցանցի մասին:
 Անի Սահակյան

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am