Ինչպե՞ս է Կարեն Կարապետյանին հաջողվել ստանալ ԿԲ աջակցությունը. «168 ժամ»

  «Կառավարությունը կարծես քարոզչական առաջին ալիքից անցել է առարկայական քայլերի, որոնցից ամենաէականն ու տնտեսության համար ամենադրական նշանակություն ունեցողը վերաֆինանսավորման տոկոսադրույքի՝ 0.5 տոկոսով նվազեցումն էր Կենտրոնական բանկի կողմից, որ տեղի ունեցավ նախօրեին։ Իսկ դրանից մեկ օր առաջ ԿԲ-ն նվազեցրել էր նաև բանկերին ներկայացվող պարտադիր պահուստավորման նորմատիվը։ Ընդամենը երկու տոկոսով, որը ծավալային գնահատման դեպքում իրականում կարելի է համարել ամբողջ երկու տոկոս։   Այս քայլերի մասնագիտական նշանակությունը թող բացատրեն կառավարության քարոզիչները։ Իսկ ոչ մասնագիտական իմաստով, հանրության համար կարևոր նշանակությունն այն կարող է լինել, ու հուսանք՝ կլինի, որ փողի էժանացումը կհանգեցնի վարկային տոկոսադրույքների նվազմանը, ինչն էլ իր հերթին՝ կհանգեցնի տնտեսվարողների կողմից ավելի շատ ու ավելի էժան վարկերի ներգրավմանը։   Իսկ շատ ու էժան վարկը նոր աշխատատեղ է, նոր աշխատատեղը՝ նոր աշխատողին վճարված նոր աշխատավարձ է կամ գործող աշխատողի աշխատավարձի բարձրացում, որն էլ իր հերթին՝ նոր վճարունակ պահանջարկ է, այսինքն՝ տնտեսության իրական զարգացմանն ուղղված լրջագույն քայլ։ Այս թվարկումը, որը տնտեսագիտության մեջ մուլտիպլիկացիա կոչվող շղթայի բազմաթիվ այլ օղակներից մի քանիսի թվարկում էր միայն, բավական է՝ գնահատելու համար ԿԲ-ի ընդամենը երկու նորմատիվային քայլի ամենևին ոչ նորմատիվային նշանակությունը տնտեսության համար։   Հարցը, ինչո՞ւ ԿԲ-ն, որ այս քայլերն ակնհայտորեն արել է բարձրագույն քաղաքական իշխանության քաղաքական որոշման արդյունքում, ավելի վաղ նույնը չի արել՝ համարյա հռետորական է՝ ներկայի ու ապագայի իմաստով, իսկ պատասխանները վերաբերելու են ոչ թե՝ տնտեսության զարգացմանը, այլ՝ քաղաքական անցյալին ու ապագային, որը տնտեսվարողների ու քաղաքացիների համար էական նշանակություն չունի։ Ինչպես որ էական նշանակություն չունի հարցի պատասխանը՝ ինչպե՞ս է Կարեն Կարապետյանին հաջողվել ստանալ այդ կենսական քայլն իրականացնելու քաղաքական որոշումը կամ թույլտվությունը։   Կարևորը՝ հաջողվել է, ու հուսանք՝ այդ հաջողությունը կունենա ոչ թե մեկանգամյա նշանակություն, այլ մուլտիպլիկատիվ էֆեկտ, ինչպես վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը տնտեսության համար:   Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am