ՀՀ քննչական կոմիտեն փորձում է հերքել անհերքելին. ի վերջո որտե՞ղ է հայտնաբերվել Վարդևան Գրիգորյանի որդու դին

«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում հրապարակել է «Գյումրու առեղծվածային դեպքի հետքերով» վերտառությամբ հոդված, որտեղ, մասնավորապես, հայտնել է, որ Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի մահվան հանգամանքների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն խեղաթյուրում է փաստերը: Հղում անելով մեր աղբյուրներին՝ նշել էինք, որ իրականում 26-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է ոչ թե Գրիգորյանների տան նկուղում, ինչպես հայտարարել է Կոմիտեն, այլ՝ տան բակի երկրորդ եւ հին ավտոտնակում: Հիշատակել էինք նաեւ այն փաստը, որ նշված ավտոտնակը երկու մուտք ունի՝ բակի եւ փողոցի հատվածից, որոնք ունեն տեսախցիկներ: Եվ տրամաբանական է, որ երկու մուտք ունեցող ավտոտնակը չի կարող որեւէ կերպ ներկայացվել որպես ստորգետնյա տարածք` նկուղ: Մեր այս հրապարակմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեն մի ագրեսիվ հաղորդագրություն է տարածել՝ հերքելով մեր տեղեկությունները: «Ա.Գրիգորյանը հրազենային վնասվածքով հայտնաբերվել է տան նկուղում. հանգամանք, որն առ այսօր նրա հարազատների կողմից կասկածի տակ չի դրվել: Ակնհայտ է, որ լրատվամիջոցն իր ընթերցողներին է տրամադրում կեղծ տեղեկություններ։ Անընդունելի ենք համարում ողբերգական դեպքը անբարեխիղճ լրագրության արդյունքում շահարկումների առարկա դարձնելն ընդհանրապես»,- մասնավորապես գրել է Քննչական կոմիտեն։ Մենք  զրուցեցինք մահացած Արշակ Գրիգորյանի հոր` Վարդեվան Գրիգորյանի կուսակցի` Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի հետ: Պարոն Մելքումյանը պնդեց. «Ես անձամբ եղել եմ դեպքի վայրում: Դիակը հայտնաբերվել է ավտոտնակում, որը ունի երկու մուտք` փողոցից եւ բակից, դա փաստ է: Մնացած վարկածների քննությունը թողնում ենք իրավապահներին»: Այնպես որ, ՀՀ Քննչական կոմիտեն լրատվամիջոցի գործունեությունը որակելու անպատիվ աշխատաոճի փոխարեն՝ լավ կլիներ՝ փաստերը ստուգեր: Արձանագրում ենք իրականությունը, իսկ թե դա ում է ձեռնտու կամ ոչ, մեզ ամենեւին չի հետաքրքրում:  

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am