Լուսանկարներ Արշակ Գրիգորյանի մահվան դեպքի վայրից. Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում

Շիրակի մարզի բնակիչ Արշակ Գրիգորյանի ինքնասպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Կարևորելով ՀՀ քաղաքացիներին ստուգված և հավաստի տեղեկություն ստանալու իրավունքը՝ հայտարարում ենք, որ օրաթերթերից մեկի այսօր՝ սեպտեմբերի 28-ին, տարածած տեղեկությունն առ այն, թե Ա.Գրիգորյանի դին հայտնաբերվել է իրենց ավտոտնակում և ոչ թե՝ նկուղում, կեղծիք է, չի բխում գործի փաստական հանգամանքներից և միտված է ստահոդ «տեղեկություններով» ապակողմնորոշելու հանրային կարծիքը և ստվերել վարույթն իրականացնող մարմնի աշխատանքը։ Այսպես՝ երիտասարդի՝ հրազենային վնասվածքով բժշկական կենտրոն տեղափոխվելու մասին ահազանգն իրավապահ մարմիններն ստացել են Գյումրիի բժշկական կենտրոնից՝ 2016թ. սեպտեմբերի 20-ին։ Պարզվել է նրա ինքնությունը, որ նա հանդիսանում է Գյումրիի բնակիչ, 1990թ. ծնված Արշակ Գրիգորյանը, և ձեռնարկվել անհրաժեշտ անհետաձգելի քննչական գործողություններ՝ նրա հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները, դեպքի վայրը պարզելու ուղղությամբ։ 14750732561524 Արդյունքում պարզվել է, որ Ա.Գրիգորյանին հրազենային վնասվածքով հայտնաբերել և բժշկական կենտրոն են տեղափոխել նրա հարազատները, ովքեր հարցաքննվել են։ Տուժածի հորաքրոջ որդու՝ Հ.Հարությունյանի ցուցմունքի համաձայն՝ Ա.Գրիգորյանի մարմինը հայտնաբերել է ինքը՝ նկուղում, մեջքի վրա ընկած, գլուխն արյունոտված: Անմիջապես կանչել է հարազատներին և Արշակի թևերի տակից բարձրացնելով՝ նրան դուրս բերել նկուղի մուտքի դռան մոտ, որտեղ մոտեցել է բարեկամուհին, և միասին Արշակին դուրս են բերել նկուղից։ Մոր ահազանգով տուն է եկել Արշակի եղբայրը, և միասին նրան տեղափոխել են բժշկական կենտրոն։ Հ.Հարությունյանի ցուցմունքները հաստատվել են նաև տուժողի ընտանիքի անդամների ցուցմունքներով, նրանց կողմից նշված դեպքի վայրի՝ նկուղի զննության արդյունքներով, որտեղ հայտնաբերվել են արյան հետքեր, «Մակարով» տեսակի «ԼԱ 1948 Ր» գործարանային համարի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով, 1 պարկուճ և 1 գնդակ, նկուղի հողածած հատակով անձին քարշ տալու հետքեր։ Վերցվել են անհրաժեշտ փորձանմուշներ, առգրավվել են տուժուղի, ինչպես նաև նրան հայտնաբերած հարազատի հագուստները և քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել փորձաքննություններ, որոնց թվում՝ դատաբժշկական, դատամատնադրոշմային, դատակենսաբանական, դատաձգաբանական։ Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական հետաքրքրությունը՝ վարույթն իրականացնող մարմինը պարբերաբար տեղեկություններ է տրամադրել և տրամադրում քննության արդյունքների մասին այն ծավալով, որքանի հրապարակումը չի խոչընդոտի գործի քննությանը՝ հարգելով անհատական տվյալների պաշտպանությունը։ Նախկինում ևս հայտարարվել է, որ Ա.Գրիգորյանը հրազենային վնասվածքով հայտնաբերվել է տան նկուղում. հանգամանք, որն առ այսօր նրա հարազատների կողմից կասկածի տակ չի դրվել։ Ակնհայտ է, որ լրատվամիջոցն իր ընթերցողներին է տրամադրում կեղծ տեղեկություններ։ Անընդունելի ենք համարում ողբերգական դեպքը անբարեխիղճ լրագրության արդյունքում շահարկումների առարկա դարձնելն ընդհանրապես։ Կից ներկայացնում ենք դեպքի վայրի՝ նկուղի զննության լուսանկարները։ 14750733219339 14750734019515 14750747472435 ՀՀ քննչական կոմիտե

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am