Ադրբեջանում սահմանադրական հանրաքվեն չէր համապատասխանում ազգային ընտրական օրենսդրության պահանջներին եւ միջազգային ստանդարտներին:
Նման եզրակացության են եկել «Եվրոպական պլատֆորմ՝ հանուն Ժողովրդավարական ընտրությունների» (EPDE) դիտորդական կազմակերպության փորձագետները:
«ՀԿ-ների մասին օրենքում փոփոխությունների արդյունքում անկախ քաղաքացիական հասարակությունը ի վիճակի չէ գոյատեւել այդ երկրում: Քրեական հետաքննությունները եւ խոշոր հարկային տուգանքները թույլ չեն տվել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին լրջորեն մասնակցել հանրաքվեին եւ զբաղվել ընտրողների իրազեկմամբ»,-՝ ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ քաղաքական ճնշումների սաստկացումը հանգեցրել է հանրաքվեի ժամանակ քաղբանտարկյալների քանակի աճին: EPDE փորձագետները նշում են, որ հանրաքվեում գրանցվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝ լցոնումներ, «կարուսելներ», առանց հաշվառման անձանց քվեարկության դեպքեր, ընտրողների մասնակցության չափազանցված տվյալներ:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից