Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը այսօր անհանգստություն է հայտնել Սիրիայի Հալեպ քաղաքի իրադրության կապակցությամբ և հերթական անգամ հորդորել բոլոր ուժերին՝ պաշտպանել քաղաքի բնակչությանը։
«Ես կրկին իմ մտքերն եմ ուղղում սիրելի ու հոշոտված Սիրիային: Ես շարունակում են դրամատիկ նորություններ ստանալ Հալեպի բնակչության վիճակի վերաբերյալ, որի տառապանքները նաև իմն են»,-«Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Պապը՝ հանդես գալով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում տեղի ունեցած ունկնդրության ժամանակ:
Ֆրանցիսկոսը «խորը ցավ և անհանգստություն» է հայտնել սիրիական քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, որտեղ «մահանում են հիվանդ երեխաներ, երիտասարդներ ու տարեցներ»:
«Ես կրկին դիմում եմ բոլոր կողմերին՝ ամեն կերպ պաշտպանել քաղաքացիական բնակչությանը: Կոչս ուղղում եմ նաև այն մարդկանց խղճին, ովքեր պատասխանատվություն են կրում ռմբակոծումների համար և ովքեր պետք է դրա համար պատասխան տան Աստծո առաջ»,-եզրափակել է նա:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից