Նեղացած ե՞ն. տեսանյութ
Կառավարությունում եղան բազմաթիվ փոփոխություներ, նախարարներից մի քանիսն էլ վերանշանակվեցին, իսկ մինչ այդ ՀՀԿ-ն հայտարարել էր նոր խաղի կանոնների մասին: Հարց է առաջանում՝ ՀՀԿ-ն նոր խաղի կանոններով ինչպե՞ս է հին կադրերով աշխատելու: «Եթե գնում ենք փոփոխությունների, դա չի նշանակում, որ բոլորին պետք է փոխել: Իմ կարծիքով նոր վարչապետը գիտի՝ ում է պահում և գնահատում է վերջիններիս կարողությունները»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Հարցին՝ ինչու մի քանի նախարարներ վերանշանակվեցին, արդյոք չեն նեղանա՝ Գագիկ Խաչատրյանը,Գագիկ Բեգլարյանը և Հասմիկ Պողոսյանը, պարոն Բաղդասարյանը պատասխանեց. «Որևէ մեկի կենսագրության մեջ գրված չէ, որ նա պետք է հավերժ նախարար լինի: Ճիշտ չի լինի, որ նրանք նեղացած լինեն»,-նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Ի դեպ, հիշեցնենք, որ օրեր առաջ, երբ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացնում էր ՀՀ տրանսպորտի և կապի նորանշանակ նախարարին, արդեն նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ներկա չի գտնվել այդ արարողակարգին, ինչը քննադատության տեղիք է տվել և ճիշտ չի ընկալվել կուսակից գործընկերների կողմից: Լուսինե Միքաելյան
