«181 տնտեսվարող սուբյեկտներ 47 մլրդ դրամ պակաս հարկ են վճարել». ՊԵԿ փոխնախագահ

Հայաստանում հարկային եկամուտների հավաքագրման թերակատարում է արձանագրվում: Այսօր այս մասին խորհրդարանում լրագրողներին ասաց Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը: Ըստ նրա՝ եկամուտների թերակատարումը պայմանավորված է տնտեսական ակտիվության և արտաքին շուկաների ազդեցությամբ: «Մենք խոշոր հարկ վճարողների շրջանում ունենք էական թերակատարում: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բյուջեն հիմնականում կառուցված է խոշոր հարկ վճարողների կողմից կատարվող վճարումների վրա, կարող ենք արձանագրել, որ հիմնական թերակատարման պատճառը հենց խոշորների գործոնն է»,- ասաց Միրումյանը՝ հավելելով. «Ես միայն մի թիվ կարող եմ հնչեցնել, որ խոշոր հարկ վճարողների տեսչությունում ունենք հաշվառված 520 տնտեսվարող սուբյեկտներ, և միայն 181 տնտեսվարող սուբյեկտներ առաջին 8 ամիսների ընթացքում, իմ կողմից նշված գործոններով պայմանավորված, 47 մլրդ դրամ պակաս հարկ են վճարել, քան նախորդ տարի»,-ասաց նա։ Բայց, ըստ նրա, ընդհանուր առմամբ նախորդ տարվա 8 ամիսների համեմատ հարկերի թերակատարում չկա, կա ավելացում՝ շուրջ 3 մլրդ դրամի չափով: Չորս հիմնական ոլորտներում գործող խոշոր տնտեսվարողներն են ցույց տվել հարկերի վճարման պակաս գումարներ: Դրանք հետևյալ ոլորտներն են՝ հանքարդյունաբերությունը, որտեղ, Միրումյանի խոսքով, շարունակում են ցածր մնալ մետաղների միջազգային գները, և այդ կազմակերպություններն ունեն հարկային վնասներ: Երկրորդը ֆինանսավարկային խոշոր հատվածն է, որտեղ շահութահարկի գծով հարկային վնասներ են հայտարարագրվել: Երրորդը կապի, հեռահաղորդակցության ոլորտն է, որտեղ ծառայությունների սպառման ծավալները նվազել են: Չորրորդը որոշ արտադրություններ, մասնավորապես, ալկոհոլային խմիչքների արտադրությունը, որոնք արտահանման ուղղություն ունեցող են, արտաքին գործոններով ու ապրանքների իրացման դժվարություններով պայմանավորված՝ վնասներ են կրել: Ըստ Միրումյանի՝ պետական բյուջեում գրված եկամուտների թիվը կանխատեսում է՝ հիմքում ունենալով մի շարք պարամետրեր: «Օրինակ՝ կանխատեսում է, որ հիմքում այն է, որ մեր ՀՆԱ-ի անվանական աճը պետք է լինի 6 տոկոս: Բնականաբար, երբ տնտեսական զարգացումներն այնպիսին են, որ ՀՆԱ-ի աճը ոչ թե 6 տոկոս է, այլ 2.8 տոկոս, բնականաբար, պետք է վերանայվի նաև հարկային եկամուտների մեծությունը»,- ասաց Միրումյանը: ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանն, ի տարբերություն վարչապետ Կարեն Կարապետյանի, չի լսել, որ Հայաստանում բիզնեսներ են խլվել: «Ես չեմ լսել նման դեպք: Եթե վարչապետը հայտարարել է նման դեպք, ուրեմն՝ տեղեկություններ կան վարչապետի մոտ»,-ասաց Միրումյանը: Լրագրողների պնդմանը, թե «Հին Էրիվանի» սեփականատերը բազմիցս իր բիզնեսը խլելու մասին հայտարարություններով է հանդես եկել, Միրումյանն ասաց, թե ծանոթ չէ այդ դեպքին. «Ես նման տեղեկատվություն չունեմ, հիմա ես ձեզ ինչպե՞ս պատասխանեմ, որ տեղեկատվություն չունեմ: Ես չեմ լսել, որ չեմ լսել, ասեմ՝ լսե՞լ եմ»: Հարցին, թե խղճուկ բյուջեի առկայության պարագայում պարտադի՞ր են նման ճոխ գնումները, ինչպես ՊԵԿ-ի կողմից մեկ միլիոն դրամով բազմոցի ձեռքբերումը. փոխնախարարը պատասխանեց. «Իհարկե, ճոխությունները պետք է, ընդհանուր առմամբ, կրճատել: Ես չեմ կարծում, որ Պետական եկամուտների կոմիտեում նման ճոխությունների են դիմում: Միգուցե դուք ասում եք բազմոց մեկ միլիոն ութսուն հազար դրամանոց, բայց այդ բազմոցը ոչ թե մեկ բազմոց է, այլ մի ամբողջ կոմպլեկտ է»:  

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am