Ալիևյան ռեժիմի նոր ապտակը

Երեկ Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե տեղի ունեցավ: ԿԸՀ-ն հանրաքվեն կայացած ճանաչեց։ Ըստ պաշտոնական տվյալների` նախագահի լիազորությունների ժամկետի մեծացմանը կողմ է հանդես եկել ընտրողների 91.2 տոկոսը, ասել է Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանախովը: Իսկ փոխնախագահների ինստիտուտի սահմանման մասին սահմանադրական դրույթին աջակցություն է հայտնել ընտրողների ավելի քան 89 տոկոսը։ Նախագահ ընտրվելու համար տարիքային սահմանափակման վերացմանը կողմ է արտահայտվել ընտրողների 91 տոկոսը։ Ադրբեջանի քաղաքացիները անկախ Ադրբեջանի պատմության մեջ երրորդ հանրաքվեով որոշեցին նախագահական լիազորությունների ժամկետի՝ 5-ից 7 տարվա երկարացման հարցը, Ադրբեջանում փոխնախագահների պաշտոնների անհրաժեշտության հարցը, ինչպես նաև պետության ղեկավարի և պատգամավորի թեկնածուների համար տարիքային սահամանափակման վերացումը։ Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն անց է կացվում կոպտագույն խախտումներով: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, գրանցվել են միևնույն ընտրողների կողմից տարբեր ընտրատեղամասերում մի քանի անգամ քվեարկելու փաստեր: Բացի այդ, կան տվյալներ Խըրդալան քաղաքի ընտրատեղամասում ծրարներով քվեաթերթիկներ լցոնելու մասին: Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը քվեարկության ընթացքի մոնիթորինգի արդյունքում պարզել է, որ դպրոցի ուսուցիչները հանձնարարում են երեխաների ծնողներին մասնակցել քվեարկությանը մոտակա ընտրատեղամասերում` անկախ այն փաստից, թե որտեղ են նրանք գրանցված: Յուրաքանչյուր ուսուցիչ պետք է ապահովի վեց ծնողի մասնակցություն: Երրորդ ընտրատեղամասում պաշտոնապես գրանցվել է հանրաքվեին մասնակցած 343, իսկ հինգերորդ ընտրատեղամասում` 430 մարդ, սակայն դիտորդները գրանցել են միայն 8 և 5 ընտրողների: Ապշերոնյան ընտրական շրջանում քաղաքացիներին բարձրախոսների միջոցով են կանչում հանրաքվեին մասնակցելու: Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է տվյալներ այն մասին, որ 15.00-ի տվյալներով հանրաքվեին մասնակցել է ընտրազանգվածի 53.8 տոկոսը: Ադրբեջանի ընդդիմադիր շրջանակները և ոչ իշխանական փորձագետները, սակայն, հերքում են այս տվյալներ` դրանք ուռճացված և հորինված անվանելով: Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլըն հայտնում է, որ ժողովուրդը զանգվածաբար հրաժարվել է մասնակցել երկրում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը: «Հանրաքվեին բնակչության մասնակցության մասին տվյալները, որոնք հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սուտ են: Նրանք, ովքեր քվեարկում են, բյուջետային աշխատակիցներ են: Նրանց հորդորել են դուրս գալ և քվեարկության տպավորություն ապահովել»,- ասել է Հասանլըն` նշելով, որ քիչ առաջ իր կողքով անցել է ընտրական «կարուսելի» մասնակիցների մի խումբ, որը մի ընտրատեղամասից անցնում էր մյուսը: Ընդդիմադիր ազգային խորհրդի ղեկավարը նշել է, որ կառավարությունը չի թույլատրել իրենց դիտորներին հետևել հանրաքվեի ընթացքին: «Երեկոյան Ադրբեջանի կառավարությունը կներկայացնի այն թիվը, որն իրենք նախապես են պատրաստել: Կառավարությունը ստորագրել է համաձայնագիր ինքնակոչ ֆրանսիական և ամերիկյան կազմակերպությունների հետ, որոնք պետք է հետևեն քվեարկության ընթացքին: Կազմակերպությունները կեղծված հարցումներ են անցկացրել: Դրանցից մեկի տվյալներով` հանրաքվեին մասնակցելու է ընտրազանգվածի 86 տոկոսը, իսկ մյուսի տվյալներով` 92 տոկոսը»,- նշել է Հասանլըն` համոզմունք հայտնելով, որ օրվա վերջում հենց այս թվերն էլ հնչեցվելու են: Իլհամ Ալիևի պաշտոնավարման ներկայիս ժամկետը սպառվում է 2018-ին։ Պարզ է, որ այս ամենն արվեց հանուն մեկ քաղաքացու՝ 19-ամյա կրտսեր Ալիևի, ով ներկայումս սովորում է Բաքվի դիվանագիտական ակադեմիայում։ Գործող Սահմանադրությամբ նախագահության թեկնածուն պետք է լիներ առնվազն 35 տարեկան: Այդ նվազագույն շեմը չեղարկվեց, խորհրդարանի պատգամավորի թեկնածուն պետք է լինի 25 տարեկան, նոր Սահմանադրությամբ շեմը իջեցվեց մինչև 18 տարի: Փաստորեն, Ադրբեջանի չափահաս քաղաքացին կստանա և՛ նախագահ, և՛ Միլի մեջլիսի պատգամավոր ընտրվելու հնարավորություն: Ըստ ադրբեջանական ընդդիմության, Իլհամ Ալիևի որդին՝ պապի անունը կրող 19-ամյա Հեյդար Ալիևը կարող է ապագայում հնարավոր ինչ-ինչ արտակարգ քաղաքական հանգամանքներում զբաղեցնել բարձր պաշտոններ: Նույնը հարկ եղած դեպքում կարող են անել առաջին տիկին Մեհրիբան Ալիևան, դուստրերը՝ Լեյլան և Արզուն, կամ էլ մեծ գերդաստանի որևէ այլ վստահելի անդամ: Այսպիսով, աշխարհն այսօրվանից կանգնեց դեմ հանդիպման` ալիևյան ռեժիմի հաստատման նոր փուլի առջև: Մետաքսյա Շալունց

դիտվել է 1124 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am