Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո գյուլենականների դեմ սկսված հետաքննության շրջանակներում 32.000 մարդ է ձերբակալվել, ևս 70.000-ի նկատմամբ իրավական գործընթաց է տեղի ունենում: Հայտնում է Ermenihaber.am-ը:
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` Բոզդաղն անդրադարձել է թուրքական իշխանությունների կողմից հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ մեղադրվող իսլամական քարոզիչ, գյուլենական շարժման առաջնորդ ամերիակաբնակ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձման խնդրին: Բոզդաղը հիշեցրել է, որ իրենք դիմել են ԱՄՆ-ի իշխանություններին Գյուլենին ժամանակավորապես ձերբակալելու խնդրանքով նշելով, որ այդ հարցում ԱՄՆ-ի որոշումը հայտնի կդառնա առաջիկա 1-2 օրվա ընթացքում:
Թուրք նախարարը նշել է, որ առայժմ վերջնական որոշում չի կայացվել նաև 32.000 հազար կասկածյալների դատավարության անցկացման կարգի վերաբերյալ, քանի, որ Անկարայում այդչափ բազմամարդ մեղադրյալների մասնակցությամբ դատավարություններ կազմակերպելու համար չկան համապատասխան շենքեր: Բոզդախի խոսքով ամենայն հավանականությամբ դատավարությունները կանցկացվեն Թուրքիայի բոլոր նահանգներում:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից