«Բյուջեի թերակատարման պատճառը խոշորների գործոնն է». Վախթանգ Միրումյան
«Մենք խոշոր հարկ վճարողների շրջանում ունենք էական թերակատարում: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բյուջեն հիմնականում կառուցված է խոշոր հարկ վճարողների կողմից կատարվող վճարումների վրա, կարող ենք արձանագրել, որ հիմնական թերակատարման պատճառը հենց խոշորների գործոնն է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը: Հարկերի հավաքագրման թերակատարումը նա պայմանավորում է տնտեսական ակտիվության նվազմամբ եւ արտաքին շուկաների ազդեցությամբ: Հարկերի թերավճարում արձանագրած խոշոր ոլորտները չորսն են՝ հանքարդյունաբերությունը, որտեղ, ըստ բանախոսի, շարունակում են ցածր մնալ մետաղների միջազգային գները, ապա` ֆինանսավարկային խոշոր հատվածն է, որտեղ շահութահարկի գծով հարկային վնասներ են հայտարարագրվել:Վախթանգ Միրումյանը լրագրողներին հորդորեց տնտեսության առկա վիճակով պայմանավորված մեղավորներ փնտրել, քանի որ այս իրավիճակը պայմանավորված է մի շարք հանգամանքներով եւ հիմնականում արտաքին շուկաներում տիրող իրավիճակով:
