Հոկտեմբերի 2-ից հետո կգա 3-ը, և մենք բոլորս կշարունակենք ապրել այս քաղաքում. Վարդևան Գրիգորյանը կոչով դիմել է գյումրեցիներին (տեսանյութ)
Գյումրիում հոկտեմբերի 2-ին կկայանան ՏԻՄ ընտրություններ, որին նախորդող օրերին ողջ քաղաքը լարվել էր թեկնածուներից մեկի՝ ԲՀԿ ներկայացուցիչ Վարդևան Գրիգորյանի որդու մահվան հանգամանքից:Վարդևան Գրիգորյանը դեպքից հետո առաջին անգամ խոսել է իր առողջական վիճակի մասին և գյումրեցիներին կոչ արել զսպվածություն ցուցաբերել. «Իմ առողջական վիճակի հետ կապված լուրերն ընդամենը ասեկոսեներ են, որևէ խնդիր չկա այդ մասով: Ինձ ավելի շատ անհանգստացնում է Գյումրիում ստեղծված լարված իրավիճակը: Ես խնդրում եմ բոլոր գյումրեցիներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին, որպեսզի զսպվածություն դրսևորեն, որովհետև ամսի երկուսից հետո կգա 3-ը, և մենք բոլորս կշարունակենք ապրել այս քաղաքում»:
