«Վարչապետը չպետք է վարչապետ դառնար, որ ես էլ արձագանքեի». Է.Շարմազանով
«Պարոն Նալբանդյանի եւ պարոն Օհանյանի վերանշանակման հարցը ձեր խոնարհ ծառան չի լուծում: Ըստ Սահմանադրության դա վերապահված է հանրապետության նախագահին, եւ օրենքով սահմանված ժամկետներում նշանակումը կլինի»,-այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով հարցին՝ ինչու ՊՆ եւ ԱԳՆ-ում նշանակումներ չեն կատարվել: Շարմազանովի խոսքով՝ այս շաբաթվա վերջում արդեն իսկ նոր կառավարությունը ձեւավորված կլինի՝ հավելելով՝ ցանկությունը քաղաքական կատեգորիա չէ, հետեւաբար չի կարող պատասխանել այն հարցին, թե ցանկանում է արդյոք Նալբանդյանին եւ Օհանյանին տեսնել նախարարների պաշտոնում: Հարցին՝ ՀՀԿ-ն պատասխանատվություն կրելով բոլոր կառավարությունների համար, փաստորեն, պատասխանատվություն եք կրում նաև երկրում առկա պրիմիտիվ գողության և խլվող բիզնեսների մասով, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ նոր վարչապետը պետք է վարչապետ դառնար, ասեր, ես նոր արձագանքեի: Եթե Դուք ուշադիր հետևել եք, գոնե վերջին տաս տարիներին, ապա ես փոփոխական քաղաքական գործիչ չեմ: Այո, ՀՀԿ-ն Վազգեն Սարգսյանի կառավարությունից սկսած մինչև օրս բոլոր դրականի և բացթղումների պատասխանտուն է: Իսկ քաղաքական պատասխանատվությունը և քրեական պատասխանատվությունը պետք է տարբերակենք»,-ասաց նա: Լուսինե Միքաելյան
