Ադրբեջանի ԱԳՆ զեկույցները բացահայտել են Ադրբեջանի ՊՆ չհայտնած առնվազն 10 մարտական կորուստ

Razm.info-ն համեմատել է ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի զեկույցները այդ երկրի պետական մարմինների հայտնած, ինչպես նաև Ռազմինֆոյի արձանագրած տվյալների հետ, ինչի շնորհիվ հայտնի է դարձել Ադրբեջանի ՊՆ չհայտնած առնվազն ևս 10 մարտական կորստի մասին (2014-15թթ.)։ Ադրբեջանը ՄԱԿ է ներկայացրել է իր կորուստների և հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին ամսական զեկույցներ, որոնցում հայտնում են, թե նշված ամսվա որ օրը քանի կորուստ են ունեցել՝ նշելով ժամը և միջադեպի վայրը, երբեմն էլ նաև անուններ։ ՄԱԿ-ում Ադրբեջանի զեկույցներին ուղիղ հղում չենք կարող դնել, քանի որ կայքը հնարավորություն չի տալիս նույն հղումը երկրորդ անգամ բացել։ Փաստաթղթերը կարող եք դիտել այստեղ։ Զեկույցներից մեկը՝ որպես օրինակ, կարող եք ներբեռնել Ռազմինֆոյի կայքից: Այսպիսով 2015 թվականի համար Ռազմինֆոն արձանագրել է Ադրբեջանի ՊՆ թաքցրած 8 մարտական կորուստ, որոնցից 2-ը՝ վերապահումներով (նշված են աստղանիշով)։ Հունվարի 4. Ադրբեջանի ԱԳՆ-ն իր զեկույցում, անուն չնշելով, հայտնում է, որ Սեյսուլանի ուղղությամբ հայկական կողմի կրակից Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է սպանվել: Այս կորոստի մասին Ադրբեջանի ՊՆ-ն չէր հայտնել։ Հունվարի 18. Ադրբեջանի ԱԳՆ-ն իր զեկույցում, անուն չնշելով, հայտնում է, որ Թարթառի ուղղությամբ հայկական կողմի կրակից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ այլ զինծառայող, ում մասին Ադրբեջանի ՊՆ-ն նույնպես չէր հայտնել։ Հունվարի 22. Կրկին առանց անուն տալու ԱԳՆ-ի զեկույցում նշվում է Ֆիզուլիի շրջանում հայկական գնդակից սպանված Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի մասին, ինչը Ադրբեջանի ՊՆ-ն ևս չէր հայտնել։ Հունվարի 23-ին, երկրի ՊՆ-ին հղումով, ադրբեջանական Qafqazinfo լրատվակայքը հայտնել է, որ «զենքի հետ անզգույշ վարվելու և դրա արդյունքում արձակված կրակոցի» հետևանքով սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Բաբաշով Նիզամի Շամիլ օղլուն, որին թաղել են պատվո պահակախմբի մասնակցությամբ, պատվո համազարկով և բարձրաստիճան զինվորականների ներկայությամբ, ինչը հատուկ է մարտական պայմաններում սպանվածներին։ Ըստ կայքի, սպանված Բաբաշովը հենց ԱԳՆ հայտնած մարտական կորուստն է, ում Ադրբեջանի ՊՆ-ն փորձել է ներկայացնել որպես «զենքի հետ անզգույշ վարվելու» արդյունքում սպանվածի։ Օգոստոսի 22. Ադրբեջանի ԱԳՆ-ն իր զեկույցում, անուն չնշելով, հայտնել է, որ Խոջավենդի (Մարտունի) ուղղությամբ հայկական կողմի կրակից սպանվել է ադրբեջանցի զինծառայող: Այս մասին երկրի ՊՆ-ն չէր հայտնել։ Օգոստոսի 24. Ադրբեջանի ԱԳՆ-ն իր զեկույցում, անուն չնշելով, հայտնել է, որ Թարթառի ուղղությամբ հայկական կողմի կրակից Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ զինծառայող է սպանվել, որոնց մասին Ադրբեջանի ՊՆ-ն չէր հայտնել։ Սեպտեմբերի 25. Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ հայկական կողմի ականանետային կրակից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Մամեդով Էլշան Վագիֆ օղլուն։ Նույն օրվա համար կորուստ է հայտնում նաև ԱԳՆ-ն, սակայն մահվան պատճառ էր նշել հայկական կողմի հրազենի կրակոցը։ Դատելով նույն օրվա կորստի մահվան պատճառի մասին երկու գերատեսչությունների տված իրարից տարբեր պատճառները՝ կարելի է ենթադրել, որ ԱԳՆ և ՊՆ հայտնած կորուստները երկու տարբեր մարդիկ են։ Սեպտեմբերի 27. Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է մարտական 3 կորուստիմասին՝ Վելիև Ռաուֆ Ֆախրեդդին օղլու, Ահմադզադե Նարիման Իսփանդիյար օղլու, Մուսթաֆազադե Զյոհրաբ Նամիգ օղլու։ Նույն օրվա համար Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է 5 կորստի մասին՝ մեկը Ֆիզուլիի, իսկ չորսը Գետաբեկի ուղղությամբ։ Այսպիսով միայն սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ՊՆ-ն թաքցրել էր առնվազն 2 կորուստ։ Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am