Նոր վարչապետն ու ներդրումների «թթվի քարը»
Ինչպես հայտնի է, նախկին կառավարության կազմում Վաչե Գաբրիելյանն ու Դավիթ Հարությունյանը հայտնի են եղել, որպես օրակարգ մտցված հարցերը գերեզաման ուղարկելու և բոլոր տեսակի նախաձեռնությունները տապալելու մեծագույն վարպետներ: Այժմ այդ օղակը ամբողջացել է նաև Վարդան Արամյանի կառավարության անդամ դառնալով: Ի դեպ, այս հատկության համար Վաչե Գաբրիելյանը նույնիսկ մականուն ունի՝ «թթվի քար»: Մասնավորապես Hayeli.am-ի տեղեկություններով նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը միջազգային համաժողով անցկացնելու պայմանավորվածություն է ձեռք բերել ինչը սահուն կերպով չի իրականացվել և տապալվել է: Իդեպ նման կերպ ձախողվել են նաև մի շարք ներդրումային ծրագրեր: Խոսվում է այն մասին, որ վերջերս բավականին գայթակղիչ առաջարկով Հայաստան է եկել բավականին հայտնի միջազգային կազմակերպություն: Վերջինս հանդիպել է նաև Վաչե Գաբրիելյանի հետ, ով որևէ ներդրումային գրավչություն չի կարողացել ներկայացնել, ճիշտ հակառակը, այնքան է բարդացարել իրավիճակը, որ այս մարդիկ տարակուսած դուրս են եկել նրա կաբինետից և հայտարարել, որ այստեղ փող դնել չարժի: Թե ինչպես կավարտվի այս պատմությունը, իհարկե կերևա հետո: Փաստորեն, Տիգրան Սարգսյանի ժամանկներից մնացածը աշխատաոճը շարունակվում է նաև այսօր: Հետաքրքրիր է, այս ձևոով որքան կկարողանա շարունակել նոր վարչապետ Կարեն Կարապետյանը:
