Պետական կառույցներում Վարդան Արամյանի հանդեպ դրական վերաբերմունք կա

2016թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ ֆինանսների նախարար նշանակված Վարդան Արամյանի մասին կարող ենք ասել` չափած-ձեւած մարդ է։ Բավական կիրթ։ Պետական կառույցներում նրա հանդեպ դրական վերաբերմունք կա։ Առ այսօր սկանդալային ինչ-որ պատմության մեջ չի շոշափվել նրա անունը, իսկ դա արդեն մեծ նվաճում է։ Երեկ՝ օրինակ, իր նախարարության աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ նա անդրադարձել է ՀՀ ՖՆ գործունեությանը՝ նշելով, որ ոլորտին առնչվող հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերը պետք է հասանելի լինեն հանրության համար. «Մենք պետք է էլ ավելի թափանցիկ լինենք հանրության համար նրան հետաքրքրող  թեմաների վերաբերյալ: Սա նշանակում է, որ տեղեկույթը պիտի տրամադրվի համակարգված ու կանոնակարգված, գրագետ ու ճշտորոշ մոտեցումներով։ Լրատվական հրապարակումներում հաճախ հանդիպող շփոթներից եւ անստույգ տեղեկատվությունից խուսափելու համար մոտ ապագայում ֆինանսների նախարարության կողմից կկազմակերպվեն դասընթացներ կամ սեմինարներ լրագրողների համար, ուր հանգամանորեն կներկայացվեն նախարարության համապատասխան ճյուղերի իրականացրած գործառույթներն ու արձանագրած առաջընթացները»։ Գովելի է, իսկ սեմինարների պահը ամենալավն էր։ Բացի այդ, Վարդան Արամյանը խոսել է բյուջետային խնայողության ռեժիմ սահմանելու մասին. «Անհրաժեշտ է գնալ տնտեսումների ճանապարհով, բացառել չարդարացված ծախսերը, վերանայել ու զնահատել նախարարության ենթակայությանը հանձնված ՊՈԱԿ-ների աշխատանքների արդյունքները։ Որոշակի փոփոխությունների է ենթարկվելու նաեւ նախարարության կադրային քաղաքականությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու երիտասարդ կադրերի մասնագիտական վերապատրաստմանն ու կատարելագործմանը, պետք է  թարմացվի ու վերամշակվի գործուղումների հաշվետվողական համակարգը»։ Մնում է, որ այս ամենը նախարարը կյանքի կոչի, տեսնենք ինչ կստացվի։   Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am