Երբ խոսում են «գողականները» և «քրեական հեղինակությունները»
Feews.am-ը զրուցել է էջմիածնեցի հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի ՝Դոն Պիպոյի հետ: Ներկայացում ենք զրույցից մի հատված: -Հայաստանում լուրջ կադրային տեղաշարժեր արձանագրվեցին, որի արդյունքում ՀՀ վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը, փոխոխվեց նաեւ կառավարության կազմը: Որպես հայ մարդ, ի՞նչ սպասելիքներ ունեք նորանշանակ վարչապետից, եւ արդյո՞ք ակնկալում եք, որ այս փոփոխությունները կարող են արմատական բարեփոխումների սկիզբ հանդիսանալ: -Նախ ասեմ, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շատ բանիմաց, գրագետ, հավասարակշռված, զուսպ ու բանիմաց գործիչ է: Նա 10 քայլ առաջ է մտածում ու տեսնում: Ես վստահ եմ, եւ մեծ հույսեր ունեմ, որ մեր երկրում այդուահանդերձ կլինեն փոփոխություններ ու տեղաշարժեր: Ասեմ ավելին. իմ ընկերական շրջապատից շատ-շատերը, այդ թվում նաեւ ես, մտադրություններ ունենք լուրջ ներդրումային ծրագրեր իրականացնել մեր հայրենիքում, որպեսզի կարողանանք մենք էլ մեր հերթին, մեր լուման ունենալ մեր երկրի առաջխաղացման ու զարգացման համար: Ամեն գործի՝պետք է սիրով մոտենալ: Աստված սեր է. պետք է հավատանք Աստծուն, սիրենք ու հարգենք իրար: Մենակ վատ բաներ մի գրեք. մեկ-մեկ էլ դրական բաների մասին խոսեք, որ մարդկանց մեջ հավատը վերականգնի:
