Կվերանշանակվե՞ն Սեյրան Օհանյանը և Էդվարդ Նալբանդյանը.պարզաբանում է Վահրամ Բաղդասարյանը/տեսանյութ/
«Նշանակումները չեն ուշանում. ամեն ինչ ունի հերթականությունը:Մեզ համար անկարևոր ոլորտներ չկան և շուտով նշանակումներ կլինեն ԱԳՆ-ում և ՊՆ-ում»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Հարցին՝ կվերանշանակվեն Սեյրան Օհանյանը և Էդվարդ Նալբանդյանը,Բաղդասարյանը հորդորեց ենթադրություններով չշարժվել և ապասել նախագահի հրամանագրին: Վիգեն Սարգսյանի անունը սկզբնական շրջանում հիշատակվում էր ԱԳ նախարարի պաշտոնում,իսկ այժմ՝ ՊՆ նախարարի պաշտոնում,հետաքրքրվեցինք՝ եղել է նման հարց և որտեղ է Վահրան Բաղդասարյանը նրան տեսնում. «Վիգեն Սարգսյանն իր տեղում շատ լավ է աշխատում, իսկ մնացած խոսակցություներին պետք չի ուշադրություն դարձնել»,-նշեց Վահրամ Բաղդասարյանը:
