Սկանդալ Խոսրով Հարությունյանի և Հրանտ Բագրատյանի միջև
Պարզվում է բազում տեղերում ընկած-ելած Խոսրով Հարությունյանը սեփական օրենսդրական գործունեության արդյունավետությունը բարձրացնելու շատ ճկուն ու շուստրի մեխանիզմ է մտածել: Ամեն անգամ, երբ այս կամ այն օրինագիծը քննարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովներում և դրանք ուղարկվում են կարծիքի / վերջին շրջանում հիմնականում կապված ընտրական օրենսգրքի հետ / նա ուշի ուշով հետևում է դիտողություններին և հետո դրանք իր անունից ներկայացնում, որպես սեփական դատողություններ: Այս ճանապարհով Խոսրով Հարությունյանին հաջողվել է բազմաթիվ օրինագծերի համահեղինակ դառնալ: Ուշագրավն այն է, որ Խոսրով Հարությունյանը օրինագծերն իրենով անելուց հետո շատ արագ հասցնում է իր գործունեությունը ներկայացնել նախագահ Սերժ Սարգսյանին: Մեր տեղեկություններով այս ճանապարհով Խոսրով Հարությունյանը հասցրել է յուրացնել նաև Հրանտ Բագրատյանի մի շարք օրենսդրական նախաձեռնությունները և առաջիկայում Բագրատյանը պատրաստվում է այդ հարցին հրապարակավ անդրադառնալ:
