Հարութ Սասունյան. Այնպես են խոսում, կարծես իրենք Քրքորյանի հետ խոսել են, եւ Քրքորյանն իրենց ասել է, թե որն էր պատճառը

Զրուցեցինք 1997-2008 թթ. «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ, այժմ «Կալիֆոոնիա կուրիեր» թերթի խմբագիր եւ հրատարակիչ Հարութ Սասունյանի հետ։ Վերջինս նախ վստահեցրեց, որ բոլոր ծրագրերն ամբողջովին, 100 տոկոսով ավարտվել են, ոչ մի բան կիսատ չի մնացել, եւ ավելացրեց, որ «Լինսի» հիմնադրամն այն եզակի կառույցներից էր, որտեղ ոչ մի գումար ավելորդ չի ծախսվել եւ մինչեւ վերջ ծառայել է նպատակին։ – Այդ դեպքում ինչո՞ւ փակվեց «Լինսի» հիմնադրամը՝ 2011 թվականին, ո՞րն էր պատճառը։ – Փակվելը ոչ մի կապ չունի Հայաստանի հետ, ոչ մի կապ չունի Հայաստանի ծրագրերի հետ։ «Լինսի» հիմնադրամը տարիների ընթացքում փող էր տրամադրում թե՛ հայկական, թե՛ ամերիկյան ծրագրերի համար։ Գրեթե նույն քանակությամբ գումար էր տալիս երկուսին էլ։ Ցավալին այն է, որ ահագին մարդիկ խոսում են փակվելու մասին՝ առանց որեւէ բան ստույգ իմանալու։ Այնպես են խոսում, կարծես իրենք Քրքորյանի հետ խոսել են, եւ Քրքորյանն իրենց ասել է, թե որն էր պատճառը։ Ես այնտեղ աշխատել եմ, ներսից ծանոթ եմ, հազար անգամ խոսել եմ այս հարցի մասին, եւ երբ որ ես ասում եմ մի բան, ստույգ ասում եմ ուղղակի աղբյուրից, ոչ թե փողոցային խոսակցություններից։ Հիմա ասեմ՝ իրականությունը որն է։ Ուրեմն երկար տարիներ, մինչեւ փակվելը, մոտ մի տասնամյակ առաջ, Քրքորյանը միշտ ասում էր ինձ եւ իր մտերիմ աշխատակիցներին, որ երբ իր տարիքն ավելի հասունանա, ինքն այլեւս չի ցանկանա զբաղվել ամենօրյա բարեսիրական ծրագրերով։ Եվ ասաց, որ երբ որ մի տարիքի հասնի, ինքը հիմնադրամը կփակի եւ իր հարստությունը կթողնի կտակի մեջ՝ հետմահու օգտագործման համար։ Այդպես տարիներ անցան, աշխատեցինք, ինքը եկավ տեսավ իրականացված ծրագրերը, մեծապես տպավորված էր, շատ ուրախ էր, եւ ոչ մի պրոբլեմ չկար։ Այդ բոլոր պատմությունները որ պատմում են, թե նեղացել է, գողացել են, կողոպտել են, դրանք բոլորը սուտ են։ – Ամեն դեպքում, այդ խոսակցությունները շատ ակտիվ էին, որ Քրքորյանը նեղացել է Հայաստանի իշխանություններից, որ նրանք, իբրեւ թե, մսխել են իր ուղարկած գումարները, լիարժեք չեն օգտագործել՝ ըստ նպատակի, դրա համար էլ փակեց հիմնադրամին։ – Այդ բոլոր պատմությունները հարյուր տոկոս սուտ են,, կեղծիք են։ Էդպիսի բան չի եղել, ոչ մի մսխում չի եղել, ոչ մի գողություն չի եղել։ Քրքորյանն ինքը շատ խելացի բիզնեսմեն էր, դրանք իր փողերն էին, եւ եթե տեսներ, որ մի կոպեկ կորել է, անմիջապես կդադարեցներ ամեն ինչ։ Բայց ինքը շարունակեց այնքան, մինչեւ որ ամեն ինչ ավարտվի։ Եվ երբ բոլոր ծրագրերն ավարտվեցին, ինքն այդ ժամանակ 95 տարեկան էր եւ այլեւս չէր ուզում զբաղվել այդ գործով։ Եթե ինքը Հայաստանից նեղացած լիներ, ինքը կասեր, որ այլեւս փող չի տալու Հայաստանին, բայց կշարունակեր «Լինսի» գործունեությունը եւ փող կտար միայն ամերիկացիներին: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am