Իրանական գազի հետքը կառավարության հրաժարականում

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանը իր հրաժարականի խոսքում անուղղակիորեն մատնացույց արեց «աշխարհաքաղաքական, արտաքին տնտեսական և ռազմական գործոններ»։ Ի՞նչ նկատի ուներ նախկին վարչապետը։ Այս հարցին պատասխանը ստանալու համար պետք է վերհիշել Աբրահամյանի վարչապետության շրջանը, մասնավորապես, թե նրա պաշտոնավարման ընթացքում արտաքին տնտեսական քաղաքականության մեջ ինչի վրա էր շեշտը դրված։ Եվ պետք է հաշվի առնել, թե ինչ աշխարհաքաղաքական և ռազմական համատեքստում նա հեռացավ։ Աբրահամյանի պաշտոնավարման ընթացքում առանձնակի ակտիվություն դրսևորվեց Հայաստան-Իրան հարաբերություններում, այն աստիճան, որ արդեն կարծիքներ էին հնչում, թե Հայաստանն ի վերջո որոշել է դիվերսիֆիկացնել իր էներգետիկ աղբյուրները և վերջ դնել Ռուսաստանից քառորդդարյա էներգետիկ միահեծան կախվածությանը։ Հայ-իրանական շփումների ակտիվացմանը մեծապես նպաստեց Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների վերացումը այս տարվա սկզբին։ Աբրահամյանի գխավորությամբ ՀՀ կառավարությունը փորձեց օգտագործել պատմական հնարավորությունը, թեկուզ փոքր ծավալներով և ժամանակավորապես բնակչության սպառման համար գազ գնել նաև Իրանից։ Իրանական գործոնը կառավարությունը սկսեց օգտագործել նաև ռուսական գազի գնի շուրջ բանակցություններում։ Ռուսաստանը, փաստորեն, առանց ավելորդ հիստերիայի վերցրեց Հովիկ Աբրահամյանի կառավարության նետած ձեոնոցը, որոշ ժամանակ անց, սակայն, այդ կառավարությունը ցրվեց։ Պատկերն ամբողջացնելու համար հիշեցնենք, որ իր էներգետիկ աղբյուրները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ Հայաստանի դելիկատ աշխատանքների ընթացքում երկրի ներսում տեղի ունեցան ահաբեկչության մի քանի ձախողված, մեկ հաջողված փորձ, ապրիլյան պատերազմը և հուլիսի 17-ի ՊՊԾ գնդի գրավումը։ ՀՀ նոր կառավարությունը, որի ղեկավարը ճակատագրի հեգնանքով նշանակումից մեկ օր առաջ «Գազպրոմի» բարձրաստիճան պաշտոնյա էր, պետք է որ Իրանի հետ «էքսպերիմենտներից» հեռու մնա։ Այս առումով, սակայն, շատ ավելի կարևոր է, թե 2017 թվականի ընտրությունների արդյունքներով ինչպիսի կառավարություն կձևավորվի Հայաստանում՝ կառավարություն, որ կգործի հօգո՞ւտ, թե՞ ընդդեմ Հայաստանի էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացիայի»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am