Կյանքի 94-րդ տարում մահացել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հիվանդանոցում լրագրողներին հայտնել է նրա որդին:
Շիմոն Պերեսը սեպտեմբերի 13-ին տեղափոխվել էր հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի պալատ: Համակարգչային տոմոգրաֆիան նրա մոտ գլխուղեղի արյունազեղում էր ցույց տվել: Որոշվել էր հիվանդին արհեստական կոմայի մեջ մտցնել: Սեպտեմբերի 27-ին բժիշկները հայտնել են Պերեսի վիճակի կտրուկ վատացման մասին:
Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի բժշկի փոխանցմամբ՝ 93-ամյա քաղաքական գործիչը մահից հետո դոնոր է դարձել, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ Պերեսի աչքերի եղջերաթաղանթները տրվել են փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդներին:
«Շիմոն Պերեսը մեզ լքեց առանց որևէ տանջանքների: «Շիբա» կլինիկայի հմուտ բժիշկները մինչև վերջ պայքարել են նրա կյանքի համար ու ամեն ինչ արել են, որպեսզի նա չտանջվի»,- պատմել է բժիշկ Ռաֆի Վալդմանը:
Նշենք, որ 2013թ. մինչև իր պաշտոնաթողությունը Պերեսը եղել է մոլորակի ամենատարեց գործող պետության ղեկավարը։ Նա 2 անգամ եղել է Իսրայելի վարչապետ, 2 անգամ՝ վարչապետի պաշտոնակատար, և իր քաղաքական կարիերայի ավելի քան 66 տարիների ընթացքում 12 անգամ եղել է Իսրայելի նախարարների կաբինետի անդամ:
Նա տարբեր դիվանագիտական և ռազմական պաշտոններ է զբաղեցրել 1948 թվականի Արաբա-իսրայելյան անկախության պատերազմի ընթացքում և դրանից հետո։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից