RUSARMINFO-ն հայտնում է,որ Ռուսաստանի պետական Էրմիտաժը բավարարել է Ադրբեջանի պատմության ազգային թանգարանի պաշտոնական բողոքը : Ադրբեջանի պատմության ազգային թանգարանին դուր չի եկել «Արևելյան Հայաստան» բառակապակցությունը։ ՌԴ-ում փոխել են Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերի 26-29-ն անցկացվող արևելյան դրամագիտության միջազգային համաժողովի ծրագրում ներառված «Արևելյան Հայաստանի դրամական գործը» (Երևան, Նախիջևան, Ղարաբաղ) (1747-1827)» խորագրով զեկույցի անվանումը:
Ադրբեջանական կողմի վրդովմունքը հարուցել էր Երևանի, Նախիջևանի և Ղարաբաղի հիշատակումները, որպես տարածքներ, որոնք պատկանել են Արևելյան Հայաստանին։
Այդ շրջաններում 1747-1827թթ․գործածվող դրամները Ա. Հակոբյանի և Պ. Պետրովի զեկույցում նշված են հայկական, ոչ թե ադրբեջանական։
Բողոքում նշված է, որ ադրբեջանական կողմը վրդովմունքով է ընդունել զեկույցի անվանումը և դրա ներառումը «նման հեղինակավոր միջազգային գիտական ֆորումում»։
Ադրբեջանի պատմության ազգային թանգարանը զեկույցի հեղինակներին մեղադրել է Ադրբեջանի պատմությունը կեղծելու մեջ։
Զեկույցի անվանումը փոփոխությունից հետո դարձել է «Երևանի, Նախիջևանի, Գյանջայի և Ղարաբաղի խանությունների դրամական գործը 1747–1827թթ.»։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից