Ընդդիմադիրներն առանձնապես չընդդիմացան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ԱԺ արտահերթ նիստի օրակարգի առանցքային հարցերից մեկը կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի քննարկումն էր, որին հետեւեց քվեարկությունը: Այն առաջին ընթերցմամբ ընդունվեց ձայների 77 կողմ, 2 դեմ, 9 ձեռնպահ հարաբերակցությամբ: Նախագծին դեմ էին քվեարկել միայն «Ժառանգություն» խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանը եւ Թեւան Պողոսյանը: Ուշագրավ է, որ իրենց ընդդիմադիր հռչակած քաղաքական ուժերը պասիվ էին իրենց իսկ կողմից քննադատվող այս նախագծի քվեարկության ժամանակ: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե որն էր ադ պասիվության պատճառը: Ընդդիմադիր համարվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընդհանրապես չմասնակցեց քվեարկությանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իրենց որոշումն այսպես հիմնավորեց. «Պատճառը շատ պարզ է, մենք կառավարության կողմից իրականացվող կարուձեւին որեւէ կերպ մտադիր չենք մասնակցելու, հերթական կարուձեւն է, հերթական խմբաքանակ նախարարների համար պաշտոններ վերաձեւելու»: Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց նախորդ կառավարությունում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների մասին՝ ընդգծելով, որ այն ժամանակ էլ կառավարությունը վերաձեւեցին Դաշնակցության համար, սակայն մի տարբերությամբ.«Այն ժամանակ այնքան ազնվություն ունեցան, որ հերթական զեկուցողը, որը կրկին տիկին Հովհաննիսյանն էր, չասաց՝ օպտիմալացման համար ենք անում, այլ ասաց` այո՛, անում ենք քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
«Ջերմուկի» պատմությունը` Վլադիկավկազում. ՌԴ ՔԿ-ն վերաբացել է գործը Սորոսի կազմակերպությունը զավթել է իշխանությունը Հունգարիայում․ Իլոն Մասկ Իշխանության հարցը չի կարող լուծվել պարզ կերպերով․ Տեր Իսահակ Պողոսյան Արշակ սրբազանի գործով ապրիլի 14-ին հրավիրված է 1-ին դատական նիստը․ Արսեն Բաբայան Հունգարիան ընտրեց փոփոխությունը, շուտով Հայաստանում. Նարեկ Կարապետյան #ՈՒՂԻՂ․ Հանդիպե՞լ են Բաքու գնացած հայերը Բակո Սահակյանին և Ռուբեն Վարդանյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Երբ հիվանդանոցը դառնում է բիզնես. արդյո՞ք տնօրենը պարտադիր պետք է լինի բժիշկ. AntiCor Ուրալում ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավարը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման Երկրին ոչ թե խոսացողներ, այլ գործ անողներ են պետք. Գևորգ Դանիելյան Հրամայական է է սփյուռքահայության համախմբումը համազգային նպատակների շուրջ. կոչ-հայտարարություն Նաև Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի, տեղահանված հայրենակիցների՝ ՀՀ-ում քաղաքացիական իրավունքների պաշտպանության հարցեր. կոչ-հայտարարություն Ո՞վ հաղթեց Հունգարիայի ընտրություններում, և ինչո՞ւ Օրբանը պարտվեց Ողբերգական դեպք՝ Երևանում. Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերվել է տղամարդու մարմին. Շամշյան «Դրանով ճանապարհ են բացում ադրբեջանական ոճրագործությանը և կեղծիքներին» Արագածոտնի մարզում «Opel»-ը բախվել է հողաթմբերին և գլխիվայր շրջվելով՝ բախվել ծառին. կան վիրավորներ Լիբանանում Իսրայելի հարձակումներից նոր զոհեր են գրանցվել Շիրակում ողբերգական վթարից տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր «Դու այս ի՞նչ արեցիր, ա՛յ տղա, այս ի՞նչ արեցիր». Աշոտ Մինասյան «Երկաթ» Անհրաժեշտություն է փոխել ՀՀ գործող իշխանությունների ապազգային ուղեգիծը եւ հաստատել պետության զարգացման ազգային-պետական ուղեգիծ. կոչ Ադրբեջանում գերիների հարցն ենք բարձրացրել՝ նշելով, որ այն չի տեղավորվում խաղաղության օրակարգում. Նաիրա Սուլթանյան Բարի կամքը ծնում է բարի կամք. թշնшմանքը ծնում է թշնամшնք. Արաղչի Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ․ Ավինյանը սկսեց մունաթ գալ ու զգուշացրեց ավտոբուսի վարորդներին (video) Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. եղանակի տեսություն #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Իրանցիները զգուշացրել են՝ կխփե՛ն․ ի՞նչ է կատարվում Հորմուզի նեղուցում․ Հայկ Նահապետյան «Օրբանի ձեռքերին է Գուրգեն Մարգարյանի արյան պատասխանատվությունը. պատմական արդարությունը մասամբ վերականգնվեց». Աշոտյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am