Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը կարծիք է հայտնել այն մասին, որ Ռուսաստանը չի պահպանում աշխարհում միջուկային անվտանգության սկզբունքները, և որ Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան միջուկային սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի համար: Այս մասին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը հայտարարել է Հյուսիսային Դակոտայում զինծառայողների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Gazeta.ru-ն: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի դաշնակիցները աշխատում են Հյուսիսատլանտյան դաշինքի հետ կոնֆլիկտում Ռուսաստանի՝ միջուկային զենք կիրառելու մտադրությունները զսպելու ուղղությամբ: Նա նաև ընդգծել է, որ դաշինքը ձգտում է կանխել նման կոնֆլիկտները: Ինչպես նաև Պենտագոնի ղեկավարը Հյուսիսային Կորեան երկրորդ երկիրն է անվանել, որը ԱՄՆ-ի իշխանությունների մոտ անհանգստություն է առաջացնում միջուկային հարցում: Նա հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները Հարավային Կորեայում ՀՀՊ համակարգեր են տեղակայել՝ Հյուսիսային Կորեայից պաշտպանելու համար:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից