«Մեր երեխաներին մի օգտագործեք քաղաքական նպատակների համար». Վարդ Սիմոնյան
Ով կերևակայեր, որ մինչ մենք /հայը, ռուսն ու ղազախը/ զվարճանում էինք Սովետական Միությունը վերակենդանացնելու առանձինների պատրանքների վրա, ոչ այլուր, քան Հայաստանի անկախ Հանրապետության Կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքում կհայտնվեր միջազգային մի մրցույթի մարտահրավեր՝ «ԱՊՀ-ն ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է » խորագրով: Իհարկե, մեր զայրույթը չի մեղմի այն հանգամանքը, որ սույն մրցույթը մեր 1400 հանրակրթական դպրոցներին չի առնի իր գաղափարական շուրջկալում, այլ կբավարարվի միայն ռուսերեն ուսուցումն ընտրած աշակերտներով: Չի մեղմի, որովհետև ոչ մի արժանապատիվ քաղաքացի չի հանդուրժի, որ իր երկրի ու պետության հետ այսպիսի խաղեր խաղան. ԱՊՀ-ն երկիր, պետություն, առավելևս՝ հայրենիք լինել չի կարող, անգամ առաջին դասարանցին կարող է բացել ԱՊՀ հապավումը, ցույց տալով, որ այն սուվերեն երկրների համագործակցության ձևաչափ է ընդամենը: Հեռացրեք այդ ստորացուցիչ խորագիրը մեր աչքից, և մեր երեխաներին մի օգտագործեք քաղաքական նպատակների համար. սա օրենքով հետապնդելի արարք է: Վարդ Սիմոնյանի գրառումը
