Նախարարը՝ տաքսի ծառայությունների աշխատանքի մասին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել լիցենզիաների տրամադրման գործընթացը պարզեցնելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի ամփոփիչ նիստը։ Նիստի աշխատանքներին մասնակցում էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը, նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, աշխատանքային խմբի անդամները, նախարարության համապատասխան վարչությու նների մասնագետներ, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ։ Քննարկմանը հրավիրված էին նաև «ՋիՋի» և «Մոբի» առցանց տաքսի ծառայություն մատուցող կազմակերպությունների ղեկավարները, ոլորտին առնչվող հասարակական կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ողջունելով ներկաներին՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահ ան Մարտիրոսյանը նշեց, որ նմանատիպ հանդիպումները շատ կարևոր են, քանի որ բոլոր շահագրգիռ կողմերը հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց առաջարկությունները և տեսակետները: Քննարկման ընթացքում առաջարկություններով հանդես եկան «Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը, Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը և այլք։ Ներկայացված առաջարկությունները վերաբերում էին առցանց (օնլայն) տաքսի ծառայության պատվերներ իրականացնող կազմակերպությունների և նրանց ծառայություններից օգտվող սուբյեկտների կարգավիճակի հստակեցմանը, տաքսի ծառայությունՍ երի մատուցման որակին, անվտանգությանը, հավասար դաշտում աշխատելու հնարավորություններին: Կարևորելով նիստի ընթացքում բարձրացված հարցերը՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը շեշտեց, որ ոլորտում իրականացվող փոփոխություններն ուսումնասիրությունների և շարունակական վերլուծության կարիք ունեն:
«Համոզված եմ, որ ոլորտի ներկայացուցիչների հանդիպումները պետք է լինեն մշտական՝ հետագա քննարկումներին ընդգրկելով հնարավորին շատ շահագրգիռ այլ անձանց և կազմակերպությունների ներկայացուցիչների: Բոլորը պետք է աշխատեն հավասար դաշտում. դա առաջին պայմանն է, որին պետք է ձգտել»,-շեշտեց նախարարը:
Վ. Մարտիոսյանը նշեց, որ աշխատանքային խմբի գործունեության ընթացքում ձևավորված առաջարկությունները քննարկվելուց և մշակվելուց հետո կներառվեն օրենսդրական փոփոխությունների փաթեթում: Նիստի ընթացքում ամփոփվեցին նախորդ նիստերի և աշխատանքային հանդիպումների ընթացքում ներկայացված առաջարկությունները»:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am