Որտեղ է վարչապետը կադրեր փնտրում
Կամաց-կամաց հայտնի է դառնում նոր կառավարության կազմը: Նախագահն ու նոր վարչապետն ընտրել են կառավարության ձևավորման փուլային տարբերակ: Արդեն հայտնի է,որ նորանշանակ չորս նախարարի անուն: Նրանցից առաջինը ֆրանսիական «Պեռնո Ռիկար» ընկերությանը պատկանող Երևանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրենն է՝ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը , մյուս երկուսը աշխատում էին Հայաստանում գործող ռուսական ընկերություններում ՝էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը եւ տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանը: Չորրորդը՝ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն է, ով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն էր:Իրենց պաշտոններին հրաժեշտ տվեցին Գագիկ Բեգլարյանը,Սերգո Կարապետյանը ,Գագիկ Խաչատրյանը և Երվանդ Զախարյանը: Սերժ Սարգսյանի հրամանագրերով իրենց պաշտոններում վերանշանակվեցին Դավիթ Հարությունյանը` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, եւ Վաչե Գաբրելյանը` փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար: Առաջիկայում ինչպես հայտնի է կհայտարավեն այլ անուններ,ովքեր կլքեն իրեց պաշտոնը : Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո մամուլում բազմաթիվ հոդվածներ են եղել այն մասին, թե որքանով է Կարապետյանն ազատ լինելու նոր նախարարներ նշանակելու եւ հներից ազատվելու հարցում: Ուշագրավ է այն,որ այս ընթացքում Կարեն Կարապետյանը դիմում է հեղինակություն ունեցող տարբեր մարդկանց ,որոնց շաքերում է նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը,ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, կադրերի հարցում իրեն օժանդակելու համար: Սա թերևս մի փոքր տարօրինակ է.չի բացառվում ,որ սա ունի իր ձևական կողմը այն առումով,որ նորանշանակ վարչապետը այսկերպ իմիտացիա է ստեղծում,թե այլոց կարծիքը հաշվի առնելով է փորձում ձևավորել պրոֆեսիոնալ թիմ: Տարօրինակ է նաև այն առումով,որ եթե հիշենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը վարչապետ Կարեն Կարապետյանին ներկայացնելիս,այն է բարեփոխումների և նոր ու պրոֆեսիոնալ թիմի մասին, ենթադրելի էր,որ վարչապետը պետք է վաղուց ունենար այն պրոֆեսիոնալներին,որոնք էլ կհամալրեին կառավարության նոր կազմը: Նոր կառավարության վերջնական կազմավորման համար Սահմանադրությամբ տրված ժամկետի ավարտին մինչեւ հոկտեմբերի 3-ը ժամանակ կա:
