Որտեղի՞ց այս երիտասարդ կին դատավորին այսքան միջոցներ
Սերժ Սարգսյանը Լիլիթ Թադևոսյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր՝ դադարեցնելով վերաքննիչ քրեական դատարանի դատավորի նրա լիազորությունները:
Politik.am-ը գրում է, թե ինչպիսի կարողության է տիրապետում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նորանշանակ դատավոր Լիլիթ Թադևոսյանը:
Միայն, ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարգրի, Լիլիթ Թադևոսյանի դրամական միջոցները 2015 թվականին կազմել է (աշխատավարձի հետ միասին) ավելի քան 40 միլիոն դրամ, իսկ նրա ամուսնու դրամական միջոցները կազմել է 37 միլիոն դրամ:
Դատավորը մինչ նոր պաշտոնի անցնելը հայտարարգրել է նաև մեկ առանձնատուն և մեկ մեքենա՝ MITSUBISHI PAJERO 3.0 մակնիշի:
Հետաքրքրական է, որ Լիլիթ Թադևոսյանի կարողությունը 0-ական էր, երբ նա 2012 թվականին նոր էր ստանձնել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորիպաշտոնը:
Հիմա հարց է առաջանում, որտեղից այս երիտասարդ կնոջը եւ նրա ամուսնուն 87 միլիոն դրամը, ամենագնացը եւ առանձնատունը: Կարելի է ենթադրել, որ իրենք իրենց ոչ բոլոր միջոցներն են հայտարարագրել, բայց եւ այնպես, եթե նույնիսկ ունեն միայն այսքանը, ապա որտեղից դատավոր կնոջը այսքան գումար:
