Մշակույթի շատ գործիչներ շունչ կքաշեն. Սուրեն Շահվերդյանը` Հասմիկ Պողոսյանին
«Ես ամենայն լրջությամբ այդ հաղորդագրությունն ուղարկել եմ Հասմի Պողոսյանին »,-Hayeli.am-ին ասաց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը: Հաղորդագրությունը՝ ստորև
«Տիկին Հասմիկ, շնորհավորում եմ: Այսօրվանից հայ մշակույթը փրկվելու շանս ունի.Սուրեն Շահվերդյան»:
«Վերջին երկու տարիների ընթացքում նրա հետ որևէ կապ չեմ ունեցել, որովհետև մերժում էր ամեն ինչ` անիմաստ էր նրա հետ առնչվելը: Տարատեսակ փառատոնների և ներկայացումների համար եմ դիմել նրան, որոնք ցանկանում էի տարբեր թատրոններում բեմադրել, սակայն բացի խոչընդոտելուց և խանգարելուց ոչ մի բանով չէր աջակցում: Հասմիկ Պողոսյանն այս կամ այն թատրոնի գեղարվեստական ղեկավարներին կարգադրել էր իմ մուտքն արգելել թատրոն»,- մեզ հետ զրույցում ասաց ռեժիսորը:
