«Գիտենք՝ ով ինչ ունի». Գագիկ Ջհանգիրյան

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծի հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այն նպատակ ունի կարգավորել բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց փոխկապակցված անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի ոչ պատշաճ իրականացման կամ կարգի չպահպանման  կամ ժամկետներում չներկայացվելու իրավահարաբերությունները։ Նա հայտնեց, որ այս նախագիծը մշակվել է հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում, և առհասարակ այս նախաձեռնությունը նպատակ ունի կարգավորել հարաբերություններ, որոնք վաղուց ՀՀ-ում նյութական իմաստով կարգավորված էին, բայց  հետևանքային առումով՝ ոչ։ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նկատեց, որ մենք արդեն 12 տարի` գույքի, եկամուտների, ունեցվածքի հաշվառումը կատարում ենք. «Դուք ձեր նախագծով ոչ միայն վարչական ներգործության միջոցներն եք վերականգնում, այլև քրեաիրավական ներգործության միջոցներ եք առաջարկում։ Ես մանրամասնորեն ծանոթացել եմ նախագծին, և՛ քրեաիրավական, և՛ վարչական դիսպոզիցիաները  գրագետ ձևակերպված են»։ Գ. Ջհանգիրյանը հետաքրքրվեց, թե այս հաշվառման իմաստը ո՞րն է, սրա արդյունքն ի՞նչ պետք է լինի. «Մենք 12 տարի հաշվառել ենք, գիտենք՝ ով ինչ ունի, ի վերջո, այս ամբողջ հաշվառման իմաստը ո՞րն է։ Մենք 2015 թվականի ապրիլին մի նախագիծ ներկայացրեցինք, որով փորձում էինք այս հաշվառման արդյունքները պրակտիկ կենսագործման դաշտ բերել։ Մասնավորապես, նախատեսված է, որ Էթիկայի հանձնաժողովը հայտնաբերում է էական տարբերություն գույքի, եկամուտների և այլնի միջև, պետք է համապատասխան օպերատիվ, հետախուզական, դատախազական մարմիններին որոշակի ուսումնասիրության նյութ ներկայացներ։ Կառավարությունը բացասական  կարծիք ներկայացրեց դրան։ Լավ, ես հիմա սրան կողմ եմ, բայց  կառավարությունն ի՞նչ է նախատեսում, վերջն ինչքա՞ն պետք է այս հաշվառումը տարվի  և որևէ պրակտիկ ելք չունենա։ Մարդիկ վերջը պետք է հասկանան, որ ապօրինի հարստացումը քրեորեն պատժելի է»։  

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am