ՀՅԴ-ի նախապայմանները չեն ընդունվելու

«Մեր պատվիրակությունը չի խորացել փաստաթղթի տնտեսական էության մեջ, որովհետեւ ԵԽԽՎ-ին ադրբեջանցիները եւ նրանց հովանավորյալները տրամադրում էին քաղաքական ուղղվածությամբ եւ բանաձեւին էլ քաղաքական ենթատեքստ էին տալիս» մեզ հետ զրույցում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անհասկանալի պահվածքի վերաբերյալ իր բացատրությունը ներկայացրեց ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ ընդգծելով, որ մեր բացատրությունները որեւէ մեկին պետք չէր.«Այո, մեր պատվիրակները ճիշտ էին անում, որ շեշտադրում էին, թե ԵԽԽՎ-ականները կաշառված են, որովհետեւ եթե խորանային, բոլորն էլ կտեսնեին, որ մենք դեմ չենք եղել Սարսանգից ջուր բաց թողնելուն: Իսկ հիմա քանի որ արդեն ընդունվել է եւ մենք էլ գիտենք, որ ԵԽԽՎ փաստաթղթերն իրավական հետեւանք չունեն, քարկոծել դրանք, կնշանակի դեմ գնալ ժողովրդավարական արժեքներին»,- ասաց նա: Հիշեցնենք, որ մինչ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներն ու առհասարակ հայկական կողմից վրդովմունք ու հոխորտանքների տարափ էր բարձրացել ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի վերաբերյալ հակահայկական բանաձևի ընդունման առիթով, բոլորն իրենց պարտքն էին համարում վիրավորանք հասցնել թե զեկույցի հեղինակ ԵԽԽՎ պատվիրակներից Միլիցա Մարկովիչի ու առհասարակ ԵԽԽՎ-ի հասցեին՝ համարելով, որ ադրբեջանական նավթադոլարները դարձել են եվրոպական կառույցում հարց լուծող, Սարսանգի ջրամբարի գործարկման վերաբերյալ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի ու փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ներկայացրած պարզաբանումները բացայատեցին իրականությունը: Պարզվում է՝ Սարսանգի հնարավորությունների համատեղ օգտագործման վերաբերյալ առաջարկներ ԼՂՀ իշխանությունների կողմից Ադրբեջանին արվել են բազմիցս ՝ սկսած 2013 թվականից, երբ Ադրբեջանն առաջին անգամ միջազգային ատյաններում բարձրացրեց Սարսանգի հարցը: ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում՝ լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, թե իրենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությանն են դիմել: Սարսանգի ջրամբարը և հիդրոէլեկտրակայանը կառուցվել են 1970-1976 թվականներին Թարթառ գետի վրա: Ժամանակին Սարսանգի ջրերն իրոք ոռոգում էին ոչ միայն ադրբեջանական շրջանների, այլև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի դաշտերը: Այն այժմ օգտագործվում է հիմնականում էլեկտրաէներգիա արտադրելու համար: Սարսանգի հիդրոկայանը տարեկան արտադրում է մոտ 140 միլիոն կիլովատտ ժամ էլեկտրաէներգիա: Խնդիրն այն է, որ ամառային տարեշրջանում, երբ ադրբեջանական կողմին ջուրն անհրաժեշտ է ոռոգման նպատակով, Արցախում ստիպված են Սարսանգում ջուր կուտակել՝ ձմռանը էներգետիկ խնդիրները լուծելու համար: ԼՂՀ վարչապետը հավաստիացրել է, որ չնայած Սարսանգի ջրամբարը կենսական նշանակություն ունի ԼՂՀ բնակչության համար, պաշտոնական Ստեփանակերտը միշտ էլ պատրաստ է եղել և այժմ էլ պատրաստակամ է ջրի համատեղ օգտագործման հարցը քննարկել ադրբեջանական կողմի հետ: ՀՀԿ-ական պատգամավորը խոսեց նաեւ Դաշնակցության հետ կոալիցիայի հեռանկարի մասին.«ՀՀԿ-ի դռները միշտ էլ բաց է բոլոր քաղաքական ուժերի առաջ եւ դա ոչ այսօրվա, ոչ երեկվա համար է, մենք նախկին խորհրդարանում էլ մեծամասնություն ենք ունեցել, բայց կոալիցիա եղավ, որովհետեւ խնդիրը քաղաքական ուժերին ու հասարակությանը կոնսոլիդացնելու մեջ է»: Անդրադառնալով ՀՅԴ-ի հայտնի 7 կետերին եւ պատասխանելով նախապայմանների ընդունման վերաբերյալ հարցին ՀՀԿ-ականը ասաց.«Այդ նախապայմանները չեն ընդունվելու, որոնք մեր ծրագրի մեջ չեն մտնում, հաստատ չեն ընդունվելու, եթե խոսքը հայ-թուրքական հարաբերությունների մասին է»: Անի Սահակյան

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Սարսափելի մանրամասներ՝ Վեդիի մանկապիղծներից մեկի մասին (video) ՔԿ նախագահը՝ Վեդիի սկանդալային դեպքի մասին (video) «Բա, որ Պուտինը նման բան ասի, դուք կլսե՛ք սրանց ոռնոցը»․ Դերենիկ Մալխասյան (video) Մակրոնի հետ Նիկոլի գալուն գյումրեցիների մեծ մասը չէին գնացել,իրենց բերած մարդիկ էին․Արտաշես սարկավագ (video) Դուք մոլորեցրել եք հանրությանը․ Գեղամ Մանուկյանի կոշտ խոսքը՝ Քննչական կոմիտեի նախագահին (video) Ձեր մեծ խայտառակությանն ադրբեջանցիների գիտե՞ք՝ ինչ սարսափելի ձևով արձագանքեցին․ Նարինե Դիլբարյան (video) Ռուսաստանը սպառնում է կոշտ պատասխան տալ Սահմռկեցուցիչ մանկապղծություն, երեխայի սպանություն, վենդետա․․․ Փաշինյանի արձագանքը՝ իրավապահներին (video) «Երեխաները խոսում են ու դողում․ ասում են՝ «Չասեք իրենց, մեզ կսպանեն»»․ինչ է պատմում մանկապղծության ենթարկված երեխաների հարևանուհին Տգիտության արդյունքում վնասվել է Երևանի բացառիկ հուշարձան-շենքը. Հայկ Դեմոյան Զելենսկու այցը Երևան իրենց ապագան ցույց տվեց, եթե․․․ Մարիա Զախարովա (video) «Չներկայանաք՝ բերման կենթարկենք». Վեդիում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներին հրավիրել են ՔԿ Հարբած ադրբջանցիներ էին քայլում, ես ոստիկաններին ասացի, ու․․․ Էլեանորա Մանանդյան (video) Բա սա ընտրակաշառք չի՞․ Սափեյանը ընտրություններից առաջ 11 միլիոն է բաժանում․ Փաշինյանի արձագանքը (video) Իշխանության փոփոխությունը կենսական անհրաժեշտություն է նաև հենց Նիկոլ Փաշինյանի համար. Հակոբ Բադալյան Ես Եվրամիության անդամ երկրի անձնագիր ունեմ, Փաշինյանը չունի. Կարապետյան Նիկո՛լ, բա ասում էիր՝ Սամվել խոսա՛, խոսում է, դատի՞ ես տալիս․ Մեսրոպ Եսայան (video) Բետոնե սալիկներն ընկել են 37-ամյա տղամարդու վրա Երևանի փոխքաղաքապետը ինքնաբացարկ է հայտնում Նախանձում է. Զախարովայի պատասխանը Մեդվեդևը ձեզ և Զելենսկուն «2 անուղեղ ռուսաֆոբներ» է ասել, ո՞նց կարձագանքեք․ հարց՝ Փաշինյանին (video) Դուք հիմա թղթի վրա ջնջում եք մի բան, որը հնարավոր չէ ջնջել իրական հողի վրա «Ի՞նչ է մոռացել Գերմանիան Խաղաղ օվկիանոսում։ Գուցե Բեռլինից մինչև օվկիանոս ստորգետնյա թունե՞լ են փորել». Զախարովա Տղերք ջան, ձեզ համար ՀՀ-ում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ. Գագիկ Ծառուկյան Այդ անձինք չեն կարող ազատվել վաղեմության ժամկետների կիրառման հիմքով. Վարդապետյանը՝ «Մարտի 1»–ի գործի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am