Ով է ՀՀ էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ էկոնոմիկայի նախարար է նշանակվել Սուրեն Կարայանը:
Ծննդյան ամսաթիվը, տարին, ծննդավայրը 26/04/1973թ., Իջևանի շրջ., գ.Աչաջուր Կուսակցությունը անկուսակցական Կրթությունը բարձրագույն Երևանի պետական համալսարան 1995թ. Մասնագիտությունը ֆիզիկա Ինչ օտար լեզուների է տիրապետում ռուսերենի (ազատ) անգլերենի (կարդում և կարող է բացատրվել) Զինապարտությունը, զինվորական կոչումը զինապարտ է, լեյտենանտ Պետական և այլ պարգևներ «Անանիա Շիրակացի» մեդալ 2008թ.¸ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ 2014թ. Խրախուսանք ՀՀ պաշտպանության նախարարի պատվոգիր, 2011թ. Ընտանեկան դրությունը ամուսնացած է ունի 2 երեխաԱ Շ Խ Ա Տ Ա Ն Ք Ա Յ Ի Ն Գ Ո Ր Ծ ՈՒ Ն Ե ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
1990-1995 Երևանի պետական համալսարան` ուսանող 1995-1998 Երևանի պետական համալսարան` ասպիրանտ 1997-1998 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` հարկային քաղաքականության վարչության առաջատար մասնագետ (պայմանագրային հիմունքներով) 1998-1999 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` հարկային քաղաքականության վարչության բաժնի պետի պաշտոնակատար, բաժնի պետ 1999-2000 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` հարկային քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար, վարչության պետ 2000-2001 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետի տեղակալ¬հարկային քաղաքականության վարչության պետ 2001-2002 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ 2002-2006 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ 2006-2008 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` նախարարի տեղակալ 2008-2015 ՀՀ ֆինանսների նախարարություն` նախարարի տեղակալ 2015-առ այսօր ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ