Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի կենսագրությունը
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին հրամանագիր է ստորագրել Արմեն Ամիրյանին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում նշանակելու մասին: Ամիրյան Արմեն Արտավազդի Ծնվել է 1967 թվականի հունիսի 29-ին: Անկուսակցական է: Կրթությունը` բարձրագույն Երևանի Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական ինստիտուտ 1991թ. Մասնագիտությունը` կուլտուր-լուսավորչական աշխատանք Գիտական կոչումը` դոցենտի գիտական կոչում Տիրապետում է ռուսերենի և անգլերենի: Զինապարտ է: Պետական և այլ պարգևներ` Մովսես Խորենացու մեդալ 2006թ., ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ 2015թ. Խրախուսանք` Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի ոսկե մեդալ, 2007թ. Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե մեդալ, 2009թ. Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ, 2012թ. Ընտանեկան դրությունը` ամուսնացած է, ունի 3 երեխա Ա Շ Խ Ա Տ Ա Ն Ք Ա Յ Ի Ն Գ Ո Ր Ծ ՈՒ Ն Ե ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը 1984 -1985 Հայկական ՍՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտե` ռեժիսորի ասիստենտ 1985-1986 Երևանի Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական ինստիտուտ` ուսանող 1986-1988 Ծառայություն Խորհրդային բանակում 1988-1991 Երևանի Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական ինստիտուտ` ուսանող 1988-1995 Հայկական ԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտե` հեռուստահաղորդավար 1997-2015 «Հայաստանի ազգային ռադիո» պետական ձեռնարկություն, «Հայաստանի ազգային ռադիո» պետական փակ բաժնետիրական ընկերություն` գործադիր տնօրեն 2010-2013 Երևանի Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարան` կուլտուրայի ֆակուլտետի հեռուստա և ռադիոլրագրության ամբիոնի ղեկավար 2010 Հայաստանի հանրային հեռուստաընկերություն` գործադիր տնօրենի պաշտոնակատար 2015-առ այսօր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ 1990-1995 հեղինակել է «Խճանկար», «Խաչմերուկ», «Բարի լույս» և այլ հաղորդումներ 1996թ. – հիմնել է «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ընկերությունը և «Արմենակոբ» մշակութային կենտրոնը, որը ծառայել է մի շարք բարեգործական ծրագրերի իրականացմանը: Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի հոգևոր խորհրդի անդամ է: Անդամակցում է նաև Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիային և արժանացել է հիշյալ ակադեմիայի ոսկե մեդալի: 2000թ. – ստեղծել է «Արմենակոբ» հեռուստաընկերությունը:
