«Կարեն Կարապետյանի ժամանակ «Գազպրոմը» տնտեսական հսկայական կորուստներ է կրել». Արա Պապյան. տեսանյութ
«Եթե իշխանությունը ձևավորվում է ինչ որ մարդկաց կողմից, բնականաբար չի կարող համակարգ փոխվել: Ուզում է Կարեն Կարապետյանը լինի, ով ուզում է լինի: Գուցե Կարեն Կարապետյանը, որպես մենեջեր լավ է, բայց պետք է նշեմ՝ «Գազպրոմը» վերջին տարիների ընթացքում տնտեսական հսկայական կորուստներ է ունեցել: Իր շուկայական արժեքն՝ երկուից երեք անգամ իջել է: Ես չունեմ այդ ցուցանիշները և չեմ կարող ասել, որ նա «Գազպրոմը» դարձրեց ավելի լավը»,-այս մասին Հայելի ակումբում ասաց Մոդուս վիվենդի կենտրոնի նախագահ Արա Պապյանը: Վերջինիս խոսքով՝ գուցե նոր վարչապետն ինչ որ բաներ կարող է անել, բայց այս համեստ և պարկեշտ նախարարները, եթե մնան բրգաձև կաշառակերության մեջ կամ կդադարեն լինել պարկեշտ և ազնիվ, կամ կպահանջեն լքել պաշտոնը:
