ՀՅԴ-ի երազանքն իրականացավ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով որոշ նախարարներ են նշանակվել: Հրաչյա Ռոստոմյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար: Լևոն Ալթունյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար: Արմեն Ամիրյանը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարար: Սուրեն Կարայանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար: Արտեմ Ասատրյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Արմեն Երիցյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար: Հրանուշ Հակոբյանը նշանակվել է ՀՀ սփյուռքի նախարար: Արփինե Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար: Դաշնակցության երազանքն իրականացավ և այն պահպանեց երեք պորտֆել Կառավարությունում: Միակ տարբերությունն այն է, որ Արծվիկ Մինասյանը իրոք նշանակվեց ՀՀ բնապահպանության նախարար` զիջելով էկոնոմիկայի նախարարությունը: Դավիթ Լոքյանը նշանակվեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, իսկ Լևոն Մկրտչյանը` ՀՀ կրթության և գիտության նախարար:
