«Հեղինե Բիշարյանի սիրտը խառնում է»
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում Ֆինանսական համահարթեցման մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ պետք է փոփոխություններ կատարեն երկրում: Ինչպես հայտարարեց՝ մեկ դռան քաղաքականությունն է իրականացվում և, որ մինչեւ այսօր երկու Հայաստանի քաղաքականություն է վարվել՝ մարզեր եւ Երեւան: Անդրադառնալով նոր կառավարության ստեղծմանը, Հեղինե Բիշարյանը հայտարարեց. «Շատ քիչ եմ մտնում ֆեյսբուք, իմ ֆեյսբուքյան ընկերները կտեսնեն: Որովհետեւ սիրտս խառնում է այն PR-ից, որ կատարվում է՝ խայտառակ, անմակարդակ: Ինձ թվում էր՝ էսօր մենք զոհեր կունենայինք, բայց ձեն-ձուն չկա: Այդ կառավարությունը, որ պետք է ստեղծվի, որը պետք է այնպես անի, որ կարճ ժամանակում մենք վերափոխվենք, դառնանք Սինգապուր, ապա ինչո՞ւ եք շտապել այս փաստաթուղթը բերել այստեղ: Գուցե ինչ-որ բան այլ ճանապարհով գնար: Մենք հասկանայինք՝ այս դոտացիաները տալիս ենք համայնքներին, գյուղերին ու ոչ մի հնարավորություն չենք տալիս զարգացման, աղքատ բնակիչներին չենք տալիս հնարավորություն մանկապարտեզներից անվճար օգտվելու»,- ասաց նա:
