Վրացի քաղաքական գործիչները ձեռնամարտի են բռնվել. տեսանյութ
Վրաստանի խորհրդարանի պատգամավորության թեկնածուները դարձյալ կռվել են ուղիղ եթերում, հայտնում է «Sputnik Գրուզիա» պորտալը։ «Իբերիա» հեռուստաալիքի ծրագրին մասնակցել են «Պաատա Բուրչուլաձե-Պետություն ժողովրդի համար» դաշինքից Իրակլի Գլոնտին և «Տոպաձե՝ Արդյունաբերողներ, Մեր հայրենիքը» դաշինքի անդամ Զազա Աղալաձեն։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ ուղիղ եթերում վիճաբանել էին «Դեմոկրատական շարժում» կուսակցությունից Վեպխիա Գուրգենիշվիլին և «Տոպաձե՝ Արդյունաբերողներ, Մեր հայրենիքը» դաշինքի անդամ Փոլադ Խալիկովը։
